Հա

Մշակոյթ

Երկուշաբթի, 05 Փետրւարի 2018 09:20

Փարիզ-Ամստերդրամ գնացքում ահաբեկչութիւնը կանխած Մարկ Մուղալեանը Քլինթ Իստւուդի ֆիլմում մարմնաւորում է ինքն իրեն

Սորբոնի համալսարանի հայազգի դասախօս, պրոֆեսոր Մարկ Մուղալեանը, ով հերոսաբար դիմադրել էր Ամստերդամ-Փարիզ գնացքում ուղեւորների վրայ յարձակւած յանցագործին, Քլինթ Իսթվուդի «15:17-ին Փարիզում» կոչւող ֆիլմում մարմնաւորում է ինքն իրեն:

«alikonline.ir» - Սորբոնի համալսարանի հայազգի դասախօս, պրոֆեսոր Մարկ Մուղալեանը, ով հերոսաբար դիմադրել էր Ամստերդամ-Փարիզ գնացքում ուղեւորների վրայ յարձակւած յանցագործին, Քլինթ Իսթվուդի «15:17-ին Փարիզում» կոչւող ֆիլմում մարմնաւորում է ինքն իրեն: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է «Armenian Weekly»-ն:

Ֆիլմի սցենարը հիմնւած է ինքնակենսագրական գրքի վրայ, որը գրել են գնացքի երեք ամերիկացի ուղեւորները, որոնք օգնել են յարձակման խոչընդոտմանը: Նրանք եւս կը խաղան ֆիլմում:

Սպասւում է, որ ֆիլմն էկրաններ կը բարձրանայ փետրւարի 9-ին:

2015 թւականի օգոսոտոսի 21-ին Փարիզից Ամստերդամ շարժւող գնացքի ուղեւոր Մարկ Մուղալեանը առաջինն էր, որ նկատել է 25-ամեայ մարոկկացի ահաբեկիչ Սիւբա ալ-Քազանին, ով իր Կալաշնիկով տեսակի ինքնաձիգից հասցրել է կրակել ուղեւորներից մէկի վրայ եւ վիրաւորել նրան: Մուղալեանը փորձել է վնասազերծել ահաբեկչին ու խլել նրանից հրազէնը: Սակայն ահաբեկիչը կրակել է Մուղալեանի վրայ եւ վիրաւորել նրան: Օգնութեան են հասել գնացքի երեք ամերիկացի ուղեւորները, որոնց յաջողւել է վնասազերծել ահաբեկչին

Մուղալեանն իր սխրանքի համար Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից պարգեւատրւել է Պատւոյ լեգեոնի սպայական շքանշանով: Աւելի վաղ շքանշանով պարգեւատրւել էին նաեւ ահաբեկչի վնասազերծմանը մասնակցած երեք ԱՄՆ քաղաքացիներն եւ մէկ բրիտանացի:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։