Հա

Մշակոյթ

06/02/2018 - 08:40

Թուրքիայում հնագէտները յայտնաբերել են աւելի քան 1500 տարւայ պատմութիւն ունեցող եկեղեցու աւերակներ

Թուրքիայի հիւսիսային Քարաբիւք նահանգում յայտնաբերւել են աւելի քան 1500 տարւայ պատմութիւն ունեցող եկեղեցու աւերակներ:

«alikonline.ir» - Թուրքիայի հիւսիսային Քարաբիւք նահանգում յայտնաբերւել են աւելի քան 1500 տարւայ պատմութիւն ունեցող եկեղեցու աւերակներ: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ յայտնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «ՀայԹերթ»-ը:

Քարաբիւքի համալսարանից դոցենտ Էրսին Չելիքբաշը լրատւամիջոցներին յայտնել է, որ դա կարող է լինել Փոքր Ասիայի տարածքում մինչ օրս պահպանւած ամենահին եկեղեցիներից մէկը: Այն, ամենայն հաւանականութեամբ, օգտագործւել է պոնտացի քրիստոնեաների կողմից:

Հնագէտները հակւած են այն կարծիքին, որ եկեղեցին եղել է կարեւոր ուխտատեղի տարածքի քրիստոնեաների համար:

Եկեղեցին յայտնաբերւել է նահանգում գտնւող հնագոյն ու այժմ անմարդաբնակ պատմական քաղաքի տարածքում, որը ենթադրաբար կառուցւել է մ.թ. առաջին դարում ու բնակելի տարածք համարւել մինչ 8-րդ դար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։