Հա

Մշակոյթ

06/02/2018

Արեւմտահայերէնն արդէն առանձին լեզւական կոդ ունի

«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ-ի եւ «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամի՝ արեւմտահայերէնին «ISO 639-3» լեզւական կոդ տալու ջանքերը վերջապէս յաջողութիւն ունեցան։ «SIL International»-ը, որը ISO 639-3-ը գրանցող մարմինն է, 2018 թւականի յունւարի 30-ին արեւմտահայերէնին առանձին լեզւական կոդ՝ «hyw» տալու որոշում է կայացրել։ 

«alikonline.ir» - «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ-ի եւ «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամի՝ արեւմտահայերէնին «ISO 639-3» լեզւական կոդ տալու ջանքերը վերջապէս յաջողութիւն ունեցան։ «SIL International»-ը, որը ISO 639-3-ը գրանցող մարմինն է, 2018 թւականի յունւարի 30-ին արեւմտահայերէնին առանձին լեզւական կոդ՝ «hyw» տալու որոշում է կայացրել։ Տեղեկացնում է «hayernaysor.am»-ը վկայակոչելով «armradio.am»-ին:

Արեւելահայերէնն ու արեւմտահայերէնը ժամանակակից հայերէնի երկու առանձին ճիւղեր են, որոնք զարգացել են տարբեր ուղղութիւններով եւ կառուցւածքով, առանձին վայրերում եւ առանձին գրականութեամբ, որոնք միշտ չէ, որ ընթերցւում կամ հասկանալի են միւս կողմի համար։ Հայաստանի անկախացումից յետոյ արեւելահայերէնը, միջին հայերէնը եւ գրաբարն առանձին լեզւական կոդեր են ստացել, բայց ոչ արեւմտահայերէնը։

Թէեւ արեւմտահայերէնով խօսում են, դասաւանդում են, թերթեր են լոյս տեսնում, գրքեր են թարգմանում եւ նոր գրականութիւն է ստեղծւում, այդուհանդերձ 2010 թւականին ներառւել է ԻՒՆԵՍԿՕ-ի՝ աշխարհի վտանգւած լեզուների քարտէզում։ Լեզւի անկումը կանխելու նպատակով Սփիւռքում եւ Հայաստանում բազմաթիւ միջոցառումներ են նախաձեռնւել․ դրանցից մէկը էլեկտրոնային ռեսուրսների՝ այդ թւում Արեւմտահայերէն Վիքիպեդիայի զարգացումն է, որի մէջ ներգրաււած են բազմաթիւ անհատներ եւ կազմակերպութիւններ։ Արեւմտահայերէնի առանձին լեզւական կոդ չունենալու պատճառով առցանց տիրոյթում պարբերաբար առաջանում են խնդիրներ։ Օրինակ, Հայերէն Վիքիպեդիայում մէկ թեմայի վերաբերեալ ստեղծւում է երկու յօդւած՝ մէկը արեւելահայերէն, միւսը՝ արեւմտահայերէն, սակայն առանձին կոդ եւ առանձին տիրոյթ չունենալու պատճառով արեւմտահայերէն յօդւածները յայտնւոււմ են արեւելահայերէն յօդւածների հետ միեւնոյն էջում՝ թոյլ չտալով ընթերցողներին տեղեկանալ  արեւմտահայերէն յօդւածի գոյութեան մասին։ Միաժամանակ, խնդիր է առաջանում թւային տեխնոլոգիաների կիրառման ժամանակ. ուղղագրութիւն ստուգող, ձայնային ճանաչման, թարգմանչական եւ այլ ծրագրերի համատեղ օգտագործումը երկու ճիւղերի համար պարզապէս անհնար է։

«Վիքիմեդիա Հայաստան»-ը եւ «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամն առանձին լեզւական կոդ ստանալու գործընթացը նախաձեռնել են 3 տարի առաջ, երբ արեւմտահայերէնով ազատ բովանդակութեան խթանման նպատակով համագործակցութիւն սկսեցին։ Դրա  շրջանակներում արեւմտահայ տարբեր համայնքների ներկայացուցիչներ Վիքիպեդիայում արեւմտահայերէնով բովանդակութիւն են ստեղծում։

Բացի «Վիքիմեդիա Հայաստան»-ից եւ «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամից, այս գործընթացքում ներգրաււել են նաեւ Փարիզի Արեւելեան լեզուների եւ քաղաքակրթութիւնների պետական ինստիտուտի հայագիտութեան բաժինը, այլ գիտակրթական հաստատութիւններ եւ Սփիւռքի շատ համայնքների ներկայացուցիչներ, որոնք խնդրագրով 2016 թւականի ամռանը դիմել են «SIL International»-ին։ Այս ձեռքբերումը համատեղ ջանքերի արդիւնք է, որը կը նպաստի Արեւմտահայերէն բովանդակութեան զարգացմանը եւ դրա հասանելիութեան մեծացմանը համացանցում։

Յարակից լուրեր

  • ՆՈՐ ԳՐՔԵՐ - Ստամբուլում լոյս է տեսել Ցեղասպանութիւնից յետոյ նոր գաղթավայրերում հայերի ապրած կեանքի մասին թուրքերէն գիրք
    ՆՈՐ ԳՐՔԵՐ - Ստամբուլում լոյս է տեսել Ցեղասպանութիւնից յետոյ նոր գաղթավայրերում հայերի ապրած կեանքի մասին թուրքերէն գիրք

    Ստամբուլում գործող «Արաս» հայկական հրատարակչութիւնը թուրքերէն նոր գիրք է հրապարակել, որը պատմում է Հայոց Ցեղասպանութեան տարիներին իրենց քաղաքներից եւ գիւղերից աքսորւած հայերի՝ գաղթի ճանապարհի կանգառների եւ ցեղասպանութիւնից յետոյ նոր գաղթավայրերում ապրած կեանքի մասին:

  • ՄԻՏՔ - Մեկնելով արդար մտահոգութենէ մը
    ՄԻՏՔ - Մեկնելով արդար մտահոգութենէ մը

    Հայերս վստահաբար միակ ժողովուրդը չենք, որ տագնապ ապրած ենք ու կապրինք մեր լեզւին կրած նահանջներուն ու աղաւաղումներուն. ազգի ապագայով մտահոգ ենք՝ նոր սերունդին կողմէ հայերէնին հանդէպ աճող անտարբերութեան պատճառով, երբեմն ալ կը բոլորենք նման մտահոգութիւններ փարատող փուլեր:

  • Յանձնախմբերի մասնակցութեան հրաւէր
    Յանձնախմբերի մասնակցութեան հրաւէր

    ՀՀ Սփիւռքի նախարարութիւնը եւ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառեանի անւան լեզւի ինստիտուտը, համաձայն 2015 յուլիսի 29-30-ը տեղի ունեցած «Արեւմտահայերէնի եւ արեւելահայերէնի մերձեցման խնդիրներ» համաժողովի որոշման, հայոց լեզւի եւ մասնաւորապէս՝ արեւմտահայերէնի առջեւ ծառացած խնդիրները քննարկելու եւ լուծումներ առաջադրելու համար նախաձեռնում են յանձնախմբերի ստեղծում, ըստ հետեւեալ ուղղութիւնների՝

  • Յայտարարութիւն - «Արեւմտահայերէնի եւ Արեւելահայերէնի մերձեցման խնդիրներ» համաժողով
    Յայտարարութիւն - «Արեւմտահայերէնի եւ Արեւելահայերէնի մերձեցման խնդիրներ» համաժողով

    ՀՀ Սփիւռքի նախարարութիւնը եւ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառեանի անւան լեզւի ինստիտուտը սիրով հրաւիրում են մասնակցելու «Արեւմտահայերէնի եւ արեւելահայերէնի մերձեցման խնդիրներ» համաժողովին, որը տեղի կունենայ 2015 թ. յուլիսի 29-ից 30-ը ՀՀ ԳԱԱ-ի նախագահութեան նիստերի դահլիճում:

  • «Վիքիմեդիա Հայաստան»-ի փորձը կարող է լինել ուսանելի այլ երկրների համար
    «Վիքիմեդիա Հայաստան»-ի փորձը կարող է լինել ուսանելի այլ երկրների համար

    Հայաստանում վիքի նախագծերն իրականացնող «Վիքիմեդիա Հայաստան» գիտա-կրթական ՀԿ-ի մի շարք ծրագրեր կարող են ուսանելի լինել այլ երկրների վիքիմեդիաների համար: Սա «Վիքիմեդիա» հիմնադրամի խորհրդի նախագահ Եան Բարտ դէ Վրիդի դիրքորոշումն է, որը նա նաեւ յունիսի 19-ին յայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանին, երբ վերջինս ներկայ է գտնւել «Վիքիմեդիա Հայաստանի» գլխաւոր գրասենեակի բացման արարողութեանը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։