Հա

Մշակոյթ

Երեքշաբթի, 13 Փետրւարի 2018 10:50

Սցենարիստ Արեգ Ազատեանն ընդգրկւել է Բեռլինի միջազգային կինոփառատօնի «Բեռլինալէ տալանտ կոմպուս» ծրագրում

Երիտասարդ գրող, սցենարիստ եւ ռեժիսոր Արեգ Ազատեանն ընտրւել է 2018 թւականի Բեռլինի միջազգային կինոփառատօնի «Բեռլինալէ տալանտ կոմպուս» ծրագրում, իբրեւ սցենարիստ։ Կինոփառատօնը մեկնարկում է փետրւարի 15-ից։

«alikonline.ir» - Երիտասարդ գրող, սցենարիստ եւ ռեժիսոր Արեգ Ազատեանն ընտրւել է 2018 թւականի Բեռլինի միջազգային կինոփառատօնի «Բեռլինալէ տալանտ կոմպուս» ծրագրում, իբրեւ սցենարիստ։ Կինոփառատօնը մեկնարկում է փետրւարի 15-ից։

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ` այս ծրագրում ամբողջ աշխարհից ընտրւել է ընդամենը 15 սցենարիստ։ Մինչ այժմ Արեգ Ազատեանը, որպէս կինոռեժիսոր նկարահանել է «Էշը», «Ճանճը», «Զատիկի ոտքից բռնւած», «Ծովում չերեւացող դելֆինները» կարճամետրաժ կինոնկարները եւ «Ռոմանտիկները» լիամետրաժ գեղարւեստական ֆիլմը: Վերջինիս հիմքում Արեգ Ազատեանի գրած պատմւածքներն են:

Ժապաւէնները մասնակցել են բազմաթիւ միջազգային կինոփառատօների՝ Ռոտտերդամի, Բարսելոնի, Փարիզի, Սան Պաոլոյի, Տրիեստի, Մադրիդի, Հիւսթոնի եւ այլն, ստացել մրցանակներ եւ պարգեւներ։

Նա հրատարակել է «Կեանք արեւից վերեւ», «Մարդու դատավարութիւնը», «Զատիկի ոտքից բռնւած», «Թռչող Աֆրիկացին», «Ռոմանտիկները» պատմւածքների ժողովածուները։ Արժանացել է «Ռուբէն Սեւակ» գրական մրցանակին, ՀՀ նախագահի մրցանակին, որպէս լաւագոյն երիտասարդ արձակագիր, Ֆրանսիայում «Terre d’Armenie» գրական փառատօնում ստացել է տարւայ լաւագոյն գրող մրցանակը։

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ