Հա

Մշակոյթ

15/02/2018

Եւրոպայում կը բացւի Պիկասոյի ամենամեծ թանգարանը

Իսպանացի գեղանկարիչ Պաբլօ Պիկասոյի խորթ դուստր եւ ժառանգորդուհի Քեթրին Իւտեն Բլէն գեղանկարչին եւ նրա երկրորդ կնոջը՝ Ժակլին Ռոքիին նւիրւած թանգարան կը բացի: 

«alikonline.ir» - Իսպանացի գեղանկարիչ Պաբլօ Պիկասոյի խորթ դուստր եւ ժառանգորդուհի Քեթրին Իւտեն Բլէն գեղանկարչին եւ նրա երկրորդ կնոջը՝ Ժակլին Ռոքիին նւիրւած թանգարան կը բացի: Գրում է «tert.am»-ը:

Ինչպէս ներկայացնում է «Euromag»-ը, նոր թանգարանը կը բացւի Ֆրանսիայի հարաւային Էքս ան Պրովանս քաղաքում՝ նախկին վանքի տարածքում: Այնտեղ կը ցուցադրւի նկարչի վրձնին պատկանող շուրջ 1000 կտաւ, որն աւելի է, քան Պիկասոյի միւս թանգարաններում՝ Փարիզում, Անտիբում, Բարսելոնայում եւ Մալագայում:

Էքս ան Պրովանս քաղաքի թանգարանը բացւելու է 2021-ին: 1500 քառ. մետր տարածքի երկու երրորդը կը յատկացւի մշտական ցուցադրութեանը, իսկ երրորդ մասը՝ ժամանակաւոր ցուցահանդէսներին: Բացի այդ, այստեղ աշխատելու է Պիկասոյի հետազօտական կենտրոնը եւ հանրային արհեստանոցներ:

Քեթրին Իւտեն Բլէի ողջ հաւաքածուն աւելի քան 2000 գործ է ներառում Պիկասոյի աշխատանքներից, որոնց թւում կտաւներից բացի նաեւ քանդակներ, խեցեղէն իրեր եւ լուսանկարներ են ընդգրկւած:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։