Հա

Մշակոյթ

17/02/2018 - 10:00

Յայտարարւել է լաւագոյն դերասանուհիներից լաւագոյնը

Կինոքննադատ Փիթեր Բրեդշոուն կազմել է բոլոր ժամանակների այն հինգ լաւագոյն դերասանուհիներից բաղկացած ցուցակը, որոնք «Օսկար» են ստացել «Լաւագոյն դերասանուհի» անւանակարգում: Նրանցից նա ընտրել է մէկ յաղթողի: 

«alikonline.ir» - Կինոքննադատ Փիթեր Բրեդշոուն կազմել է բոլոր ժամանակների այն հինգ լաւագոյն դերասանուհիներից բաղկացած ցուցակը, որոնք «Օսկար» են ստացել «Լաւագոյն դերասանուհի» անւանակարգում: Նրանցից նա ընտրել է մէկ յաղթողի: Վարկանիշը հրապարակւած է «The Guardian» թերթում: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Առաջատարը դարձել է ամերիկուհի Մերիլ Սթրիփը, որը դարձել է Ամերիկեան կինոակադեմիայի մրցանակի եռակի դափնեկիր: Բրեդշոուն նշել է նրա դերը «Սոֆիի ընտրութեւնը» ֆիլմում:

Ցուցակում նաեւ տեղ են գտել դերասանուհիներ Էլիզաբէթ Թէյլորը («Բաթերֆիլդ, 8»), Ինգրիդ Բերգմանը («Շղարշէ լոյս»), Ջոան Ֆոնթէյնը («Կասկած») եւ Ֆրենսիս Մաքդորմենդը («Ֆարգօ»):

«The Guardian»-ի ընթերցողների ընտրութիւնը չի համընկել Բրեդշոուի կարծիքի հետ: Օգտատէրերը նախապատւութիւնը տւել են Ֆրենսիս Մաքդորմենդին, որն «Օսկար» է ստացել «Ֆարգօ» ժապաւէնի համար:

Աւելի վաղ Բրեդշոուն կազմել էր կնոջ երկրորդ պլանի լաւագոյն դերի համար «Օսկար»-ի լաւագոյն դափնեկիր-դերասանուհիների վարկանիշը: Նա ընտրել Էր այնպիսի արտիստուհիների, ինչպիսիք են՝ Հեթի Մաքդենիելը, Գլորիա Գրէմը, Քլորիս Լիչմէնը, Թիլդա Սուինթոնը եւ Վիոլա Դեւիսը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։