Հա

Մշակոյթ

17/02/2018 - 10:10

Վատիկանում կը բացւի Գրիգոր Նարեկացու արձանը

Չեխիայի Հորնի Կալնա քաղաքի արւեստանոց-ձուլարանում պատրաստւում է Գրիգոր Նարեկացու արձանը:

Քանդակը, որի կառուցումը մօտենում է աւարտին, նւէր է Հռոմի պապի համար եւ պէտք է տեղադրւի Վատիկանում, որտեղ քանդակի հանդիսաւոր բացումը կայանալու է ապրիլի 5-ին: Այս մասին չեխական լրատւամիջոցին յայտնել է քանդակի հեղինակ Դաւիթ Բաբայեանը:

«alikonline.ir» - Չեխիայի Հորնի Կալնա քաղաքի արւեստանոց-ձուլարանում պատրաստւում է Գրիգոր Նարեկացու արձանը:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս յայտնում է «Horizon Weekly»-ն, քանդակը, որի կառուցումը մօտենում է աւարտին, նւէր է Հռոմի պապի համար եւ պէտք է տեղադրւի Վատիկանում, որտեղ քանդակի հանդիսաւոր բացումը կայանալու է ապրիլի 5-ին: Այս մասին չեխական լրատւամիջոցին յայտնել է քանդակի հեղինակ Դաւիթ Բաբայեանը:

Դաւիթ Բաբայեանը 77-ամեայ ֆրանսահայ քանդակագործ է, որի աշխատանքները կարելի է գտնել տարբեր երկրներում:

Ինչպէս աղբիւրը նկարագրում է, բրոնզէ քանդակի բարձրութիւնը 2 մետր է: Գրիգոր Նարեկացին պատկերւած է տպաւորիչ մորուքով, գլուխը վեր բարձրացրած՝ գրքի՝ նռան եւ եկեղեցու տեսքով մանրանկարներն աւարտելիս:

Քանդակագործի խօսքով՝ ամենաբարդը Նարեկացու ոգին արտայայտելն է: 

Յիշեցնենք, որ 2015-ի փետրւարի 23-ին Ֆրանցիսկոս պապը Նարեկացուն հռչակել է Տիեզերական եկեղեցու վարդապետ: 

Այդ տիտղոսը տրւում է ընտրեալ սրբերին, որոնց ուսուցումն ու կեանքը իւրայատուկ կարեւորութիւն ունեն Կաթոլիկ եկեղեցու համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։