Հա

Մշակոյթ

19/02/2018

Թութանհամոնի հաւաքածուից 150-ից աւելի իրեր 7 տարի կը ցուցադրւեն արտասահմանում

Թութանհամոնի հաւաքածուի մի մասը կուղարկւի արտասահմանեան շրջագայութեան, որը կը տեւի 7 տարի: Այս մասին յայտնել է Եգիպտոսի հնութիւնների հարցերով նախարար Հալեդ ալ Անանին:

Նա յստակեցրել է, որ «166 արտեֆակտները կը ցուցադրւեն աշխարհի 7 երկրներում՝ Լոս Անջելէսից սկսած (ԱՄՆ), որտեղ ցուցադրութիւնը կը բացւի մարտի 23-ին», յայտնում է «Egypt Independent» պարբերականը:

«alikonline.ir» - Թութանհամոնի հաւաքածուի մի մասը կուղարկւի արտասահմանեան շրջագայութեան, որը կը տեւի 7 տարի: Այս մասին յայտնել է Եգիպտոսի հնութիւնների հարցերով նախարար Հալեդ ալ Անանին: Գրում է «news.am»-ը:

Նա յստակեցրել է, որ «166 արտեֆակտները կը ցուցադրւեն աշխարհի 7 երկրներում՝ Լոս Անջելէսից սկսած (ԱՄՆ), որտեղ ցուցադրութիւնը կը բացւի մարտի 23-ին», յայտնում է «Egypt Independent» պարբերականը:

Ինչպէս նշել է եգիպտացի նախարարը, Թութանհամոնի դարաշրջանի յուշարձանների հաւաքածուի մշտական տեղակայման վայրը Եգիպտական մեծ թանգարանն է. հաւաքածուում 5 հազարից աւելի ցուցադրանմուշներ կան, որոց թւում՝ նախկինում երբեք չցուցադրւածներ: Թանգարանի բացումը նախատեսւած է տարեվերջին: Հաղորդւում է, որ փարաւոնի հանրայայտ ոսկէ դիմակը, որը յայտնաբերւել է 1922 թւականին Լուքսորի դամբարանում, երկրից դուրս չի բերւի:

Այս ընթացքում ակտիւիստների խումբը «Facebook»-ում արշաւ է սկսել ընդդէմ արժէքաւոր արտեֆակտներն արտասահման տանելու՝ երկրի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիին կոչ անելով միջամտել եւ հետաքննութիւն նախաձեռնել արտասահմանում ցուցադրութիւնների կազմակերպման պատճառով: Եգիպտոսի հնագոյն յուշարձանների եւ մշակութային ժառանգութեան վերահսկողութեան ընկերութեան ներկայացուցիչների խօսքով՝ հաւաքածուի արտասհամանեան ցուցադրութիւնների եկամուտը 50 մլն դոլար է գնահատւում, մինչդեռ դուրս բերւող հնութիւնների ապահովագրական արժէքը 600 մլն դոլարից աւելի է: Ստացւում է, որ մէկ արտեֆակտի ցուցադրման օրական եկամուտը կազմում է ընդամենր 116 դոլար, ինչը զգալիօրէն ցածր է, քան աշխարհի թանգարաններում, յայտարարում են ակտիւիստները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։