Հա

Մշակոյթ

19/02/2018 - 09:20

Պիկասոյի գլուխգործոցի տակ մէկ այլ կտաւ է յայտնաբերւել

Ամերիկացի հետազօտողների խումբը, սքանաւորման նոր տեխնոլոգիա կիրառելով, բացայայտել է իսպանացի գեղանկարիչ Պաբլօ Պիկասոյի գլուխգործոցներից մէկի տակ թաքնւած շերտը:

«alikonline.ir» - Ամերիկացի հետազօտողների խումբը, սքանաւորման նոր տեխնոլոգիա կիրառելով, բացայայտել է իսպանացի գեղանկարիչ Պաբլօ Պիկասոյի գլուխգործոցներից մէկի տակ թաքնւած շերտը: Գրում է «tert.am»-ը:

Ինչպէս հաղորդում է «korrespondent.net»-ը, խօսքը «Աղքատ աղջիկը» (La Misereuse Accroupie) կտաւի մասին է, որի վերին իւղաներկային շերտի տակ յայտնաբերւել է Բարսելոնայի բնապատկերներից մէկը, որը նկարիչն օգտագործել է որպէս հիմք նոր կտաւի համար: Այն պատկերւել է նրա ստեղծագործական կեանքի խոր փուլերից մէկում (1901-1904 թթ.):

Կտաւի տակ թաքնւած բնապատկերը, հաւանաբար, ստեղծւել է ուսանողի կողմից, Պիկասոն օգտագործել է 90 աստիճան անկեան թեքութեամբ, եւ սարերի ուրւագծերը դարձել են նստած կնոջ մէջքը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։