Հա

Մշակոյթ

25/02/2018

Ֆրեզնոյի քաղաքապետին են ներկայացւել «Սարոյեան հաուս» նախագծի հետագայ ծրագրերը եւ թանգարանի հայեցակարգը

2018 թ. փետրւարի 23-ին «Ռենեսանս» մշակութային եւ ինտելեկտուալ հիմնադրամի կողմից անցկացւող «Սարոյեան հաուս» նախագծի շրջանակներում նախագծի համակարգող Աւագ Սիմոնեանը, «Ստորակէտ» ճարտարապետական ստուդիայի համահիմնադիր Մերուժան Մինասեանը եւ «Սարոյեան հաուսի» հոգաբարձուների խորհրդի պատւաւոր անդամ, Ֆրեզնոյում Կալիֆորնիայի պետական համալսարանի հայագիտութեան ամբիոնի պրոֆեսոր Բարլօ Տէր-Մուգրդեչեանը հանդիպում են ունեցել Ֆրեզնոյի քաղաքապետ Լի Բրանդի հետ եւ նրան ներկայացրել նախագիծը։ Վերջինս իր հերթին ողջունել է նախագիծը եւ աջակցելու պատրաստակամութիւն յայտնել:

«alikonline.ir» - 2018 թ. փետրւարի 23-ին «Ռենեսանս» մշակութային եւ ինտելեկտուալ հիմնադրամի կողմից անցկացւող «Սարոյեան հաուս» նախագծի շրջանակներում նախագծի համակարգող Աւագ Սիմոնեանը, «Ստորակէտ» ճարտարապետական ստուդիայի համահիմնադիր Մերուժան Մինասեանը եւ «Սարոյեան հաուսի» հոգաբարձուների խորհրդի պատւաւոր անդամ, Ֆրեզնոյում Կալիֆորնիայի պետական համալսարանի հայագիտութեան ամբիոնի պրոֆեսոր Բարլօ Տէր-Մուգրդեչեանը հանդիպում են ունեցել Ֆրեզնոյի քաղաքապետ Լի Բրանդի հետ եւ նրան ներկայացրել նախագիծը։ Վերջինս իր հերթին ողջունել է նախագիծը եւ աջակցելու պատրաստակամութիւն յայտնել: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Քաղաքապետին ներկայացւեցին նախագծի հետագայ ծրագրերը եւ թանգարանի հայեցակագը՝ իր բոլոր նորարարական եւ ինտերակտիւ լուծումներով։ Բացումից յետոյ, Վիլիամ Սարոյեանի կեանքի յայտնի եւ անյայտ բոլոր դրւագների մասին պատմող թանգարանը կը դառնայ Ֆրեզնոյի մշակութային եւ կրթական կենտրոններից մէկը։ Շեշտւեց նաեւ այն փաստը, որ Սարոյեանն ունեցել է համաշխարհային ճանաչում, եւ նրա անձի կարեւորումը ոչ միայն հայկական սփիւռքի ձեռքբերումն է լինելու, այլեւ ողջ ամերիկեան հասարակութեան:

Թանգարանում հիւրերը հնարաւորութիւն կունենան անձամբ տեսնել Սարոյեանին՝ հոլոգրամի միջոցով։

Թանգարանի բացումը պլանաւորւում է 2018 թւականի օգոստոսի 31-ին՝ գրողի յոբելեանական 110-ամեակին։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։