Հա

Մշակոյթ

25/02/2018 - 09:10

Սալոնիկում մետրոյի շինարարութեան ժամանակ մի ամբողջ քաղաք է յայտնաբերւել

Յունաստանի Սալոնիկ քաղաքում մետրոյի շինարարութեան ժամանակ մի ամբողջ հնագոյն քաղաք եւ հարիւր հազարաւոր հնագիտական գտածօներ են յայտնաբերւել: Այս մասին յայտնել են Սալոնիկի հնութիւնների վարչութեան հնագէտները եւ շինարարական ընկերութեան ներկայացուցիչները «Ե՛ւ հնութիւն, ե՛ւ մետրօ» խորագրով ասուլիսի ժամանակ: 

«alikonline.ir» - Յունաստանի Սալոնիկ քաղաքում մետրոյի շինարարութեան ժամանակ մի ամբողջ հնագոյն քաղաք եւ հարիւր հազարաւոր հնագիտական գտածօներ են յայտնաբերւել: Այս մասին յայտնել են Սալոնիկի հնութիւնների վարչութեան հնագէտները եւ շինարարական ընկերութեան ներկայացուցիչները «Ե՛ւ հնութիւն, ե՛ւ մետրօ» խորագրով ասուլիսի ժամանակ: Ըստ «tert.am»-ի՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Յայտնի է, որ Սալոնիկում մետրոյի շինարարութիւնը սկսւել է 2006 թւականին, սակայն երկարաձգւել է հնագիտական աշխատանքների հսկայական ծաւալի եւ գտածօների պատճառով: Ընդհանուր առմամբ, յայտնաբերւել է մօտ 300 հազար իր, իսկ վերջինը դարձել է Աֆրոդիտէի քանդակը:

Աղբիւրի հաղորդմամբ՝ հնագէտները յայտնաբերել են մ.թ.ա. մինչեւ 316 թւականը մակեդոնացի կայսր Կասանդրի՝ մինչեւ իշխանութեան գալու ժամանակաշրջանի քաղաք, հռոմէական ժամանակներից գերեզմանոց, արեւելեան նեկրոպոլիս, բաց քաղաքային տարածութիւն, որում երեւում է քաղաքի կառուցւածքը մինչեւ Սալոնիկի հիմնադրումը:

Նշւում է, որ եւս մի հետաքրքիր գտածոյ է դարձել հռոմէական ժամանակներից մնացած գերեզմանոցը (մ.թ. 2-4-րդ դարեր), որը պատկանել է աւելի վաղ անյայտ բնակավայրի:

Սալոնիկի պատմական կենտրոնում մետրոյի երկու կայարանի տարածքում անցկացւած պեղումների արդիւնքում յաջողւել է պարզել Սալոնիկի քաղաքային պլանաւորման սկզբունքները՝ հիմնադրումից մինչեւ ուշ անտիկ ժամանակաշրջան:

Յարակից լուրեր

  • ԱՄՆ-ում յայտնաբերւել են Հիտլերի անյայտ լուսանկարները
    ԱՄՆ-ում յայտնաբերւել են Հիտլերի անյայտ լուսանկարները

    Ադոլֆ Հիտլերի աւելի քան 1270 լուսանկարի թւայնացման ընթացքում, որը հեղինակել է նացիստական Գերմանիայի առաջնորդի անձնական լուսանկարիչ Հենրիխ Հոֆմանը, ԱՄՆ Արխիւների ազգային վարչութեան մասնագէտ Ռիչարդ Շնայդէրը յայտնաբերել է նախկինում անյայտ լուսանկարներ:

  • Եգիպտոսում հազւագիւտ պատկերներով դամբարան է գտնւել
    Եգիպտոսում հազւագիւտ պատկերներով դամբարան է գտնւել

    Հնագէտները յայտնաբերել են լաւ պահպանւած հնագոյն եգիպտական դամբարան, որը պատկանում է բարձրաստիճան պաշտօնեայի եւ որը զարդարւած է գունագեղ ու հազւագիւտ պատկերներով:

  • Ինտեգրացիոն նոր հնարաւորութիւններ. Յունաստան-Իսրայէլ-Կիպրոս առանցքի հեռանկարները
    Ինտեգրացիոն նոր հնարաւորութիւններ. Յունաստան-Իսրայէլ-Կիպրոս առանցքի հեռանկարները

    Եթէ մէկուկէս, երկու տասնամեակ առաջ խօսէինք Յունաստան-Իսրայէլ-Կիպրոս ռազմավարական դաշնակցային գործակցութեան հնարաւորութեան մասին, ապա լաւագոյն դէպքում դա ուտոպիստական կընկալւէր։ Եւ դա այն պարզ պատճառով, որ տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներում նշեալ պետութիւնների շահերը ոչ միայն չէին հատւում, այլեւ գտնւում էին հակադիր հարթութիւններում ու ճամբարներում։ Այդ հարցում կարեւոր է հաշւի առնել թուրքական գործօնը, որը զգալիօրէն պայմանաւորում էր նշեալ երկրների միջեւ յարաբերութիւնների ընդհանուր տրամաբանութիւնը։

  • Յայտնաբերւել եւ Հայաստան են բերւել Կոմիտասի 5 նամակներ
    Յայտնաբերւել եւ Հայաստան են բերւել Կոմիտասի 5 նամակներ

    «Կոմիտասի 150-ամեայ յոբելեանը բաւականին պատասխանատու իրադարձութիւն է մեզ համար»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց արւեստագիտութեան թեկնածու, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրէն Նիկոլայ Կոստանդեանը։

  • Անթալիայի ափերին 3600 տարի առաջ խորտակւած առեւտրային նաւ է յայտնաբերւել
    Անթալիայի ափերին 3600 տարի առաջ խորտակւած առեւտրային նաւ է յայտնաբերւել

    Թուրքիայի Անթալիայի նահանգում ափամերձ հատւածում յայտնաբերւել է 1.5 տոննա ընդհանուր քաշով պղնձի ձուլակտորներով բեռնւած եւ 3600 տարի առաջ խորտակւած առեւտրային նաւ:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։