Հա

Մշակոյթ

25/02/2018 - 09:00

Եգիպտացի հնագէտները 40 մումիա եւ «Շնորհաւոր Նոր տարի» գրութեամբ մանեակ են յայտնաբերել Նեղոսի հովտում

Գիտնականները հնագոյն գերեզմանատուն են յայտնաբերել Նեղոսի հովտում, որտեղ սարկոֆագների (մարդկային տեսքով դագաղներ) մէջ 40 մումիա եւ մէկ մանեակ են գտել՝ «Շնորհաւոր Նոր տարի» հիերոգլիֆային գրութեամբ: 

«alikonline.ir» - Գիտնականները հնագոյն գերեզմանատուն են յայտնաբերել Նեղոսի հովտում, որտեղ սարկոֆագների (մարդկային տեսքով դագաղներ) մէջ 40 մումիա եւ մէկ մանեակ են գտել՝ «Շնորհաւոր Նոր տարի» հիերոգլիֆային գրութեամբ: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս ներկայացնում է «Daily Mail»-ը՝ յղում անելով Եգիպտոսի հնութիւնների գծով նախարարութեանը, հնագէտներն այդ տեղանքում պեղումներ են սկսել անցեալ տարի: Այնտեղ նաեւ Թոթ (Լուսնի եւ իմաստութեան հին եգիպտական աստւածութիւն) հոգեւորականներին պատկանող դամբարաններ են յայտնաբերւել:

Գերեզմանատունը յայտնաբերւել է Կահիրէից հարաւ գտնւող Մինէա քաղաքում: Նախարարութեան տւեալներով՝ սա հին եգիպտական գետնադամբարանների ուսումնասիրութեան տարածքում կատարւած վերջին յայտնագործութիւնն է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։