Հա

Մշակոյթ

27/02/2018 - 08:14

Ստամբուլում հայկական եւ այլ այլալեզու մամուլը ներկայացնող ցուցահանդէս է բացւել

Ստամբուլի «Դեպօ» ցուցասրահում բացւել է «1990 թւականից մինչեւ այսօր․ Ստամբուլի բազմալեզու մամուլը»  խորագրով նոր ցուցահանդէս։ Ցուցահանդէսը կազմակերպւել է Ստամբուլի Բիլգի համալսարանի նախաձեռնութեամբ եւ Ստամբուլում Շւեդիայի դեսպանատան, «Anadolu Kültür» մշակութային հիմնադրամի աջակցութեամբ։

«alikonline.ir»- Ստամբուլի «Դեպօ» ցուցասրահում բացւել է «1990 թւականից մինչեւ այսօր․ Ստամբուլի բազմալեզու մամուլը»  խորագրով նոր ցուցահանդէս։ Ցուցահանդէսը կազմակերպւել է Ստամբուլի Բիլգի համալսարանի նախաձեռնութեամբ եւ Ստամբուլում Շւեդիայի դեսպանատան, «Anadolu Kültür» մշակութային հիմնադրամի աջակցութեամբ։ Գրում է «panorama.am»-ը:

Ցուցահանդէսում տեղ են գտել հայկական «Ժամանակ» օրաթերթը, համշէնահայ համայնքի կողմից հրապարակւող «Գոռ» ամսագիրը, քրդերեն «Roza» ամսագիրը, աւելի քան քառորդ դար գոյութիւն ունեցող քրդական «Nûbihar» ամսագիրը, ազգային փոքրամասնութիւններին պատկանող այլ պարբերականներ։

Ցուցահանդէսի համակարգող, Ստամբուլի Բիլգի համալսարանի դասախօս Բիւլենթ Բիլմեզը նշել է, որ այս միջոցառումը շատ կարեւոր նշանակութիւն ունի՝ Սամբուլի այլալեզու մամուլը հանրութեանը ներկայացնելու առումով։

Նա ընդգծել է, որ ստամբուլեան մամուլի պատմութիւնը բոլորովին էլ միատարր չէ, այն ներառում է նաեւ մի շարք ազգային փոքրամասնութիւնների կողմից հրատարակւած պարբերականները։ Մինչդեռ այսօր շատերը շատ աղոտ պատկերացում ունեն Ստամբուլում այլալեզու հրատարակութիւնների մասին։

«Այսօր ցուցահանդէսի այցելուները ասում են, որ իրենք չգիտէին, որ Ստամբուլում այսքան ամսագրեր ու օրաթերթեր են հրատարակւել՝ այդքան բազմազան լեզուներով։ Այսօր նրանք գալիս են ցուցահանդէս ու ասում՝ ուրեմն, Ստամբուլի մամուլը միագոյն չէ, այն բազմազան է ու բազմերանգ։ Նրանք տեսնում են որոշ ցուցադրւած օրինակներ ու միմեանց հարցնում՝  սա ի՞նչ է, ի՞նչ լեզւով է։ Յետոյ պարզում են, որ դրանք համշէներէն են կամ քրդերէն, հայերէն», - պատմել է Բիլմեզը։

Նշենք, որ փետրւարի 23-ին բացւած ցուցահանդէսը կը գործի մինչեւ մարտի 18-ը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։