Հա

Մշակոյթ

28/02/2018

Մահացել է Ալբերտ Մկրտչեանը

Այսօր առաւօտեան կեանքից հեռացել է ռեժիսոր, սցենարիստ, դերասան Ալբերտ Մկրտչեանը: Երէկ նրա 81-րդ տարեդարձն էր:

«alikonline.ir»- Այսօր առաւօտեան կեանքից հեռացել է ռեժիսոր, սցենարիստ, դերասան Ալբերտ Մկրտչեանը: Երէկ նրա 81-րդ տարեդարձն էր: Գրում է «yerkir.am»-ը:

Ալբերտ Մկրտչեանը ծնւել է 1937 թւականին Գիւմրի քաղաքում։ 1960 թւականին աւարտել է Երեւանի գեղարւեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը, իսկ 1971 թւականին՝ Մոսկւայի Կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը՝ Եֆիմ Ձիգանի արւեստանոցը։ 1960–1966 թւականներին եղել է հայկական հեռուստաստուդիայի, 1971 թւականից՝ «Հայֆիլմ» ստուդիայի ռեժիսոր, 1995–1999 թւականներին՝ Գիւմրիի դրամատիկական, 2000 թւականից՝ Երեւանի Մհեր Մկրտչեանի անւան արտիստական թատրոնների տնօրէն եւ գեղարւեստական ղեկավար։

1980–2001թւականներին դասաւանդել է Երեւանի Հայկական պետական մանկավարժական համալսարանում (պրոֆեսոր՝ 1995 թւականից), 2001 թւականից՝ Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։