Հա

Մշակոյթ

03/03/2018

Փարիզը մտադիր է «Մոնա Լիզա» կտաւը ցուցադրել աշխարհի տարբեր թանգարաններում

Լէոնարդօ դա Վինչիի վրձնին պատկանող ամենայայտնի կտաւը՝ «Մոնա Լիզա»-ն, կարող է ժամանակաւորապէս հեռանալ Լուվրից՝ այլ թանգարաններում ցուցադրւելու համար: 

«alikonline.ir» - Լէոնարդօ դա Վինչիի վրձնին պատկանող ամենայայտնի կտաւը՝ «Մոնա Լիզա»-ն, կարող է ժամանակաւորապէս հեռանալ Լուվրից՝ այլ թանգարաններում ցուցադրւելու համար: Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս փոխանցում է «iz.ru»-ն, նման ցանկութիւն է յայտնել Ֆրանսիայի մշակոյթի նախարար Ֆրանսուազա Նիսսէնը:

Վերջինս յայտնել է, որ հանդիպում է ունենալու Լուվրի տնօրէնի հետ եւ քննարկելու է այդ հարցը: «Ինչո՞ւ կտաւը պէտք է միեւնոյն վայրում գտնւի եւ հասանելի չլինի տարբեր վայրերում»,- շեշտել է նախարարը:

Այս առումով նա յիշեցրել է, որ վերջերս Ֆրանսիայի իշխանութիւնները որոշել են որոշ ժամանակով Մեծ Բրիտանիային փոխանցել միջնադարեան արւեստի յուշարձան հանդիսացող Բայէի գոբելէնը, որը Ֆրանսիայից դուրս չի բերւել 950 տարի:

«Մոնա Լիզա»-ի ցուցադրութեան համար վերջին 12 տարում Լուվրում առանձին սրահ է յատկացւել: Այն թանգարանից դուրս է բերւել 3 անգամ:

1963-ին «Ջոկոնդան» եղել է ԱՄՆ-ում, 1974-ին՝ Ճապոնիայում եւ ԽՍՀՄ-ում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։