Հա

Մշակոյթ

03/03/2018

«Կնքահայրը». «The Guardian»-ի ընթերցողները որոշել են բոլոր ժամանակների լաւագոյն օսկարակիր ֆիլմը

Կինոոլորտի ամենահեղինակաւոր մրցանակաբաշխութեանը՝ «Oսկար»-ին, մնացել են հաշւած օրեր: Շուտով աշխարհի կինոսէրները կիմանան` ինչ նոր անուններով են համալրւելու ամենակարեւոր համարւող «Լաւագոյն ֆիլմ», «Լաւագոյն դերասան», «Լաւագոյն դերասանուհի» անւանակարգերում յաղթածների շարքերը:

«alikonline.ir» - Կինոոլորտի ամենահեղինակաւոր մրցանակաբաշխութեանը՝ «Oսկար»-ին, մնացել են հաշւած օրեր: Շուտով աշխարհի կինոսէրները կիմանան` ինչ նոր անուններով են համալրւելու ամենակարեւոր համարւող «Լաւագոյն ֆիլմ», «Լաւագոյն դերասան», «Լաւագոյն դերասանուհի» անւանակարգերում յաղթածների շարքերը: Գրում է «tert.am»-ը:

«Օսկար»-ին ընդառաջ բրիտանական «The Guardian» պարբերականը քւէարկութիւն է անցկացրել իր ընթերցողների շրջանում՝ պարզելու համար՝ որն է բոլոր ժամանակների լաւագոյն օսկարակիր ֆիլմը:

Կինոսէրների քւէարկութեան արդիւնքում կազմւել է բոլոր ժամանակների լաւագոյն օսկարակիր ֆիլմերի 10-եակը, որը գլխաւորել է ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի 1973 թ. նկարահանած «Կնքահայրը» ֆիլմը: Մաֆիայի մասին Հոլիվուդի «ծանրքաշայիններ» Մառլոն Բրանդոյի (Վիտո Կոռլեոնէ) եւ Ալ Պաչինոյի (Մայքլ Կոռլեոնէ) մասնակցութեամբ ֆիլմի օգտին քւէարկել է ընթերցողների 32%-ը:

«Կնքահօրը» յաջորդել է 1942 թ. ռեժիսոր Մայքլ Քերթիսի նկարահանած «Կասաբլանկա» ֆիլմը: Դրանում գլխաւոր դերակատարներն են Համֆրի Բոգարտն ու Ինգրիդ Բերգմանը: Ֆիլմը ներկայացնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիները, Ֆրանսիայից փախած գաղթականների ճակատագրերը, որոնք հաստատւում էին Մարոկկոյի մօտ գտնւող Կասաբլանկա քաղաքում, իսկ յետոյ տարբեր ձեւերով փախչում Ամերիկա: Այս ֆիլմի օգտին է քւէարկել ընթերցողների 16%-ը:

Լաւագոյն եռեակը եզրափակում է Ջէք Նիկոլսոնի մասնակցութեամբ «Թռիչք կկւի բնի վրայով» ֆիլմը, որը նկարահանւել է 1976 թ.՝ Միլոշ Ֆորմանի կողմից: Ֆիլմը բանտից հոգեբուժարան տեղափոխւած արկածախնդիր Ռէնդլ ՄակՄեորֆիի մասին է, որն ընդվզում է հոգեբուժարանի գլխաւոր բժշկուհու սահմանած կանոնների դէմ եւ ցանկանում է, այսպէս ասած, «յեղափոխութիւն» մտցնել հիւանդների կեանքում։ Այս ֆիլմի օգտին է քւէարկել ընթերցողների 15%-ը:

Լաւագոյն 10-եակում տեղ գտած միւս ֆիլմերն են՝ «Շինդլերի ցուցակը», «Սա ծերերի վայր չէ», «Լուսնի լոյս», «Բնակարանը», «Նաւահանգստում», «Ռեբեկա», «Էնի Հոլ»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։