Հա

Մշակոյթ

05/03/2018 - 10:20

«Ջրի Ձեւը»՝ լաւագոյնը. յայտնի են «Օսկար»-ի 90-րդ մրցանակաբաշխութեան յաղթողները

Լոս Անջելէսում աւարտւեց Կինեմատոգրաֆիական արւեստների ամերիկեան ակադեմիայի «Օսկար» մրցանակի յանձնման պաշտօնական արարողութիւնը: Կինոոլորտի ամենահեղինակաւոր մրցանակաբաշխութիւնն անցկացւում էր 90-րդ անգամ:

«alikonline.ir» - Լոս Անջելէսում աւարտւեց Կինեմատոգրաֆիական արւեստների ամերիկեան ակադեմիայի «Օսկար» մրցանակի յանձնման պաշտօնական արարողութիւնը: Կինոոլորտի ամենահեղինակաւոր մրցանակաբաշխութիւնն անցկացւում էր 90-րդ անգամ:

Լաւագոյն ֆիլմ է ճանաչւել Գիլերմօ դէլ Տորոյի «Ջրի Ձեւը»։

Մեքսիկացի Գիլերմօ դէլ Տորոն («Ջրի ձեւը») ճանաչւել է լաւագոյն ռեժիսոր:

Լաւագոյն դերասան է ճանաչւել «Մութ ժամանակներ» ֆիլմում Վինսթոն Չերչիլին մարմնաւորած Գարի Օլդմանը: 

Լաւագոյն դերասանուհի է ճանաչւել Ֆրենսիս ՄքԴորմանդը՝ «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմում գլխաւոր դերակատարման համար։ 

Էլիսոն Ջենին ճանաչւել է 2-րդ պլանի լաւագոյն դերասանուհի («Ես, Տոնեան»): Իսկ 2-րդ պլանի լաւագոյն դերասան է ճանաչւել Սէմ Ռոքուէլը՝ «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմում ոստիկանի դեր կատարելու համար։

Lաւագոյն վաւերագրական ֆիլմ է ճանաչւել «Իկառուս»-ը, լաւագոյն ձայնային մոնտաժի եւ լաւագոյն մոնտաժի համար պարգեւատրւել է բրիտանական արտադրութեան «Դիւնկերկ»-ը:

Ինչ վերաբերում է «Լաւագոյն օտարերկրեայ ֆիլմ» անւանակարգին, ապա այստեղ յաղթել է «Ֆանտաստիկ կին»-ը:

«Լաւագոյն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անւանակարգում մրցանակի է արժանացել «Սիրելի բասկետբոլ»-ը, մինչդեռ «Կոկօ»-ն ճանաչւել է լաւագոյն անիմացիոն ֆիլմ:

Լաւագույն վիզուալ էֆեկտների համար պարգեւատրւել է «Շեղբի վրայով վազողը 2049» ֆիլմը, որն արձանիկի է արժանացել նաեւ «Լաւագոյն կինեմատոգրաֆ» անւանակարգում:

«Լաւագոյն օրիգինալ սցենար» եւ «Լաւագոյն ադապտացւած սցենար» անւանակարգերում «Օսկար» են ստացել «Դո՛ւրս այստեղից» ու «Անւանիր ինձ քո անունով» ֆիլմերը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։