Հա

Մշակոյթ

05/03/2018

Աշխարհի ամենահին «դաջւածքները» յայտնաբերւել են հնագոյն եգիպտական մումիաների վրայ

Աշխարհի հնագոյն դաջւածքները յայտնաբերւել են երկու եգիպտական մումիայի վրայ, որոնք 5000 տարւայ պատմութիւն ունեն:

«alikonline.ir» - Աշխարհի հնագոյն դաջւածքները յայտնաբերւել են երկու եգիպտական մումիայի վրայ, որոնք 5000 տարւայ պատմութիւն ունեն:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս հաղորդում է «CNN»-ը, յայտնագործութիւնն ու ուսումնասիրութիւնները կատարել են մի խումբ գիտնականներ՝ Բրիտանական թանգարանի մասնագէտ Դենիէլ Էնթոնիի ղեկավարութեամբ:

Վայրի ցուլի եւ ոչխարի պատկերով դաջւածքներ են յայտնաբերւել արական սեռի մումիայի բազկի վրայ, իսկ իգական սեռի մումիայի ուսին եւ բազուկին «S» սիմւոլի տեսքով դաջւածք է պատկերւած եղել:

Յայտնագործութիւնը հաստատում է այն կարծիքը, որ դաջելու արւեստը Աֆրիկայում աւելի հին պատմութիւն ունի, քան ենթադրւում էր եւ հերքում է այն կարծիքը, որ միայն կանայք էին դաջւածքներ ստանում նախատոհմային Եգիպտոսում՝ նախքան փարաւոնների առաջին տոհմի ձեւաւորումը մ.թ.ա. 3100 թւականներին:

Դենիէլ Էնթոնիի խօսքով՝ դաջւած պատկերները բաւականին արտասովոր են: Նա ենթադրում է, որ տղամարդու մարմնին ցլի դաջւածքը խօսում է նրա կարգավիճակի, հզօրութեան եւ տղամարդկութեան մասին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։