Հա

Մշակոյթ

06/03/2018

Լուվրը՝ Թեհրանում

Մարտի 5-ի երեկոյեան Իրանի ազգային թանգարանում տեղի ունեցաւ «Լուվրը՝ Թեհարնում» ցուցահանդէսի բացման արարողութիւնը:

«alikonline.ir» - Մարտի 5-ի երեկոյեան Իրանի ազգային թանգարանում տեղի ունեցաւ «Լուվրը՝ Թեհարնում» ցուցահանդէսի բացման արարողութիւնը:

Ցուցահանդէսի բացման արարողութեանը ներկայ էին պաշտօնական այցով Թեհրանում գտնւող Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իւ Լէ Դորինաը եւ Փարիզի Լուվր թանգարանի տնօրէն Ժան Լիւկ Մարտինէսը, որն իր ելոյթում խուսափեց խօսել Իրանի հետ կապւած Լուվրի հետագայ ծրագրերի մասին, եւ բոլորին կոչ արեց վայելել արւեստի եւ պատմութեան բացառիկ ցուցանմուշների ցուցադրութիւնը:

«Այն, որ Լուվրն իրեն ներկայացնում է Իրանի ազգային թանգարանում, նշանակում է, որ իրանցիներին հրաւիրում է գալ եւ այցելել Լուվր»,- իր ելոյթում նշեց Մարտինէսը:

Նշենք, որ ցուցահանդէսի ընթացքում, որը տեւելու է 3 ամիս ցուցադրւելու են Լուվրի մշտական ցուցադրութեան 56 նմուշներ:

Ցուցահանդէսն այցելուներին ընդունելու է մինչ յունիսի 8-ը, ամէն օր՝ ժամը 9:00-ից մինչ 18:45-ը: Այն տեղակայւած է Իրանի ազգային թանգարանի իսլմական ժամանակաշրջանի մասնաշէնքի առաջին յարկում:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։