Հա

Մշակոյթ

07/03/2018 - 12:30

Մովսէս Խորենացին յայտնւել է եւրոպական յայտնի հանրագիտարանում

Հայ մեծանուն պատմիչ Մովսէս Խորենացու մասին յօդւած է հրապարակել «Ancient.eu» առցանց հանրագիտարանը։

Ինչպէս նշում է հրապարակման հեղինակը, Մովսէս Խորենացու աշխատանքն այսօր էլ է մեծ դեր խաղում հայերի ինքնագիտակցութեան մէջ։

«alikonline.ir» - Հայ մեծանուն պատմիչ Մովսէս Խորենացու մասին յօդւած է հրապարակել «Ancient.eu» առցանց հանրագիտարանը։

Ինչպէս նշում է հրապարակման հեղինակը, Մովսէս Խորենացու աշխատանքն այսօր էլ է մեծ դեր խաղում հայերի ինքնագիտակցութեան մէջ։ Այս մասին գրում է «armeniasputnik.am»-ը:

Յօդւածի հեղինակ Մարկ Քարթրայթը նշում է, որ 5-րդ դարի պատմիչ Մովսէս Խորենացուն «պատմահայր» են անւանում «Հայոց պատմութիւն» մեծածաւալ աշխատութեան համար։

Յօդւածում հեղինակը պատմում է նրա կեանքի մասին եւ գրում, որ Խորենացու ուսուցիչը հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցն է եղել։

«Հայ պատմաբանն ասում է, որ իրեն սովորելու նպատակով ուղարկել են Եդեսիա, Ալեքսանդրիա, Կոստանդնուպոլիս եւ Աթենք»,- ընդգծում է Քարթրայթը։

Նրա խօսքով` հայերի պատմութիւնը, որն առաջին անգամ տպւել է 1695 թ.-ին, ազդել է աւելի ուշ շրջանի պատմաբանների վրայ, իսկ Հայաստանի պատմութեան բազմակողմանի լուսաբանումը նպաստել է հայերի ազգային ինքնութեան զգացմունքի զարգացմանը։

«Չնայած նրան, որ Մովսէս Խորենացու աշխատութիւնում որոշ տւեալներ կարող են վիճելի լինել, նրա գիրքը Հայաստանի պատմութեան անքակտելի մասն է։ Հայ նահապետ Հայկի մասին լեգենդը հիմա էլ են դասաւանդում ամբողջ աշխարհի հայկական դպրոցներում։ Անշուշտ, Խորենացու աշխատութիւնը նախկինի պէս շարունակում է կարեւոր դեր խաղալ հայերի ազգային ինքնութեան մէջ նաեւ 21-րդ դարում»,- նշում է յօդւածի հեղինակը։

«Հայոց պատմութիւնն» ընդգրկում է հայ ժողովրդի ձեւաւորումից մինչեւ 5-րդ դարի պատմութիւնը եւ հանդիսանում է հին հայկական առասպելների, հեթանոսական սովորոյթների եւ այլ ժողովուրդների հետ հայերի կապերի մասին նիւթերի ամենահարուստ աղբիւրը։ Մովսէս Խորենացու մասին ասում են «հայոց պատմահայր» կամ «քերթողահայր»։ Հայերը նրան այդ տիտղոսներն են տւել, քանի որ նա մեզ է հասցրել հայոց ամբողջական պատմութիւնը՝ հայոց մեծերի ծննդաբանութիւնից մինչեւ իր ապրած ժամանակները։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։