Հա

Մշակոյթ

10/03/2018 - 12:30

Ամերիկեան հեռուստատեսային խոշոր ցանցը Հայոց Ցեղասպանութեան մասին ֆիլմ կը ցուցադրի

Հայերի Ցեղասպանութեան մասին աւելի շատ ամերիկացիներ կիմանան. ամերիկեան «Starz» հեռուստատեսային ցանցը գնել է Ցեղասպանութեան մասին պատմող «Ոչնչացնելու մտադրութիւն» վաւերագրական ֆիլմը, եւ առաջիկայում այն կը ցուցադրւի հեռուստաէկրաններին:

«alikonline.ir» - Հայերի Ցեղասպանութեան մասին աւելի շատ ամերիկացիներ կիմանան. ամերիկեան «Starz» հեռուստատեսային ցանցը գնել է Ցեղասպանութեան մասին պատմող «Ոչնչացնելու մտադրութիւն» վաւերագրական ֆիլմը, եւ առաջիկայում այն կը ցուցադրւի հեռուստաէկրաններին:

«Ոչնչացնելու մտադրութիւն» վաւերագրական ֆիլմը, որը նկարահանել է ռեժիսոր Ջո Բերլինգերը եւ որը պատմում է հայերի Ցեղասպանութեան մասին, կը ցուցադրւի ամերիկեան «Starz» հեռուստատեսային ցանցի ալիքով: Այս մասին ըստ «armeniasputnik.am»-ի՝ տեղեկացնում է Հոլիվուդի «Deаdline Reports» լրատւական կայքը:

«Starz»-ի գնումների բաժնի ղեկավար Բրետ Մարոտոլիի խօսքով՝ ընկերութիւնը փաստավաւերագրական ֆիլմեր է ձեռք բերել, որոնք բացի այն, որ համապատասխանում են իրենց ընկերութեան ռազմավարութեանը, նաեւ հետաքրքիր թեմաներ, սադրիչ հակամարտութիւններ եւ իրական պատմութիւններ են ներկայացնում:

Լիամետրաժ վաւերագրական ֆիլմը, որը հիմնւած է Թերի Ջորջի «Խոստումը» ֆիլմի հետազօտութիւնների հիման վրայ եւ ուղղւած է հայերի Ցեղասպանութեան ժխտողականութեան արշաւի դէմ, մեծ էկրան է բարձրացել նախորդ տարւայ նոյեմբերի 10-ին Նիւ Եօրքում, իսկ 2017թ. հոկտեմբերին այն յաղթել է Լոս Անջելէսի կինոփառատօնում՝ «Լաւագոյն վաւերագրական ֆիլմ» անւանակարգում:

Ֆիլմը, որի պրոդիւսերական կազմում ընդգրկւած են Բերլինգերը, Էրիկ Էսրայիլեանը եւ Չիփ Ռոզենբլումը, պատկերում է Թուրքիայի կառավարութեան կողմից մէկ դար շարունակւող ժխտողականութեան արշաւները:

Դրանում նկարահանւել են Ատոմ Էգոյեանը, Քրիստիան Բէյլը, Մայք Մեդաւոյը, Էրիկ Պօղոսեանը, Սերժ Թանգեանը, Անժելլա Սարաֆեանը, Շոհրէ Աղդաշլուն եւ ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էւանսը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։