Հա

Մշակոյթ

10/03/2018

Մահացել է դերասան Լեւոն Հաֆթւանը

Այսօր, մարտի 10-ին, առաւօտեան կեանքի 52-րդ տարում, սրտի կաթւածից հիւանդանոցում մահացել է իրանահայ անւանի դերասան Lեւոն Հաֆթւանը: 

«alikonline.ir» - Այսօր, մարտի 10-ին, առաւօտեան կեանքի 52-րդ տարում, սրտի կաթւածից հիւանդանոցում մահացել է իրանահայ անւանի դերասան Lեւոն Հաֆթւանը: Այս մասին ըստ՝ ԻՍՆԱ-ի տեղեկացնում է ռեժիսոր Մաջիդ Բարզեգարը:

Յայտնի է, որ դերասանը հէնց նկարահանումներից, յետոյ է հոսպիտալացւել:

Լեւոն Հաֆթւանը ծնւել է 1966 թւականին Թեհրանում: Աւարտել է Թեհրանի համալսարանի գեղարւեստա-թատերական ֆակուլտետը եւ Ռուսաստանի Թատրոնի ակադեմիան:

Լեւոն Հաֆթւանն երկար տարիներ ապրել է Տորոնտոյում: Դերասանն 2010-ից սկսեալ ակտիւ գործունէութիւն է ծաւալել Իրանի ֆիլմարւեստում նկարահանւելով՝ «Փարւիզ», «Քուփալ», «Չարտոնւած»-ը եւ մի շարք այլ ֆիլմերում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։