Հա

Մշակոյթ

11/03/2018

Փարաջանովն ու քրէական աշխարհը. ինչպէս Պլիսեցկուն վերադարձրին գողացած աւտոմեքենան

Հանճարեղ ռեժիսոր Սերգէյ Փարաջանովին Վրաստանում յարգում էին բոլորը, նրա օգնութեանն է դիմել նաեւ բալետի յայտնի պարող Ալեքսանդր Պլիսեցկին։

Յարգանքը, որ յայտնի ռեժիսոր Սերգէյ Փարաջանովը վայելում էր Վրաստանում, այդ թւում քրէական աշխարհում, թոյլ տւեց վերադարձնել բալետի պարող Ալեքսանդր Պլիսեցկու գողացած աւտոմեքենան:

«alikonline.ir» - Հանճարեղ ռեժիսոր Սերգէյ Փարաջանովին Վրաստանում յարգում էին բոլորը, նրա օգնութեանն է դիմել նաեւ բալետի յայտնի պարող Ալեքսանդր Պլիսեցկին։

Յարգանքը, որ յայտնի ռեժիսոր Սերգէյ Փարաջանովը վայելում էր Վրաստանում, այդ թւում քրէական աշխարհում, թոյլ տւեց վերադարձնել բալետի պարող Ալեքսանդր Պլիսեցկու գողացած աւտոմեքենան: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ գրում է «Ռուսական թերթը»։

«ԱՍՏ»-ում մարտի վերջին լոյս կը տեսնի Ազարիա Պլիսեցկու «Կեանքը բալետում։ Պլիսեցկիների եւ Մեսերերների ընտանեկան պատմութիւնները» գիրքը։ Լիլիա Բրիկին նւիրւած գլուխներից մէկում Պլիսեցկին պատմում է Փարաջանովի հետ ծանօթանալու մասին։

«Լիլիայի միջոցով ծանօթացայ Սերգէյ Փարաջանովի հետ։ Սկզբում յարաբերութիւններն այդքան էլ սերտ չէին, մենք աւելի մտերմացանք Կիեւում, որտեղ եղբօրս` Ալիկի հետ 1970-ականներին «Կարմէն» էինք բեմադրում, եւ որտեղ երկար տարիներ ապրում էր Սերգէյը։ Ինչ խօսք, Փարաջանովն արտասուոր անձնաւորութիւն էր, մեծ երեւակայութիւնների տէր մարդ»,- գրում է Պլիսեցկին։

Նա յիշում է, որ Փարաջանովն ուկրայինական ասեղնագործ վերնաշապիկ նւիրեց նրանց, եղբայրներն էլ ռեժիսորին հրաւիրեցին «Կարմէն»-ի պրեմիերային։ Երբ հանդիսատեսը վերջում արտիստներին ծափողջոյներ յղեց, Փարաջանովը պարտեր դուրս եկաւ, մէջքով կանգնեց բեմին ու սկսեց ծափահարել օթեակում նստած եղբայրներին։

«Եթէ խորհրդային տարիներին մարդկանց մեծամասնութիւնը փորձում էր լեզուն ատամների տակ պահել, Փարաջանովը, հակառակը, ասում էր այն, ինչ մտածում էր ու վնասում իրեն։ 1973 թւականին նրան ձերբակալեցին։ Նրան վաղաժամկէտ ազատեցին հիմնականում հէնց Լիլիա Բրիկի շնորհիւ, որը Փարաջանովին ազատելու համար հասարակական մեծ արշաւ կազմակերպեց»,- գրում է Պլիսեցկին։

Նրա խօսքով` բանտից դուրս գալուց յետոյ Փարաջանովը մեկնեց Թբիլիսի, Վրաստանում նրան պաշտում էին։

«Այնտեղ Սերգէյին բոլորը յարգում էին, այդ թւում` քրէական հեղինակութիւնները, ինչը թոյլ տւեց օգնել Ալիկին։ Եղբայր պէտք է վաճառեր իր աւտոմեքենան։ Շատ արագ գնորդ յայտնւեց։ Ինչ-որ վրացի էր, որը լիազօրագրով ձեռք բերեց աւտոմեքենան եւ առանց վճարելու գողացավ այն ու տարավ Զուգդիդի։ Ալիկն այդ մասին պատմեց Փարաջանովին»,- գրում է Պլիսեցկին։

Նրա խօսքով` միայն իրեն յայտնի ձեւերով Փարաջանովին յաջողւեց ստիպել գողին վերադարձնել աւտոմեքենան։

Յարակից լուրեր

  • Այսօր մեծանուն ռեժիսոր Սերգէյ Փարաջանովի ծննդեան օրն է
    Այսօր մեծանուն ռեժիսոր Սերգէյ Փարաջանովի ծննդեան օրն է

    20-րդ դարի յայտնի կինոռեժիսորը, Հայաստանի ու  Ուկրայինայի ժողովրդական արտիստն այսօր կը դառնար 93 տարեկան:

  • Կիեւի փողոցներից մէկը կրելու է Սերգէյ Փարաջանովի անունը
    Կիեւի փողոցներից մէկը կրելու է Սերգէյ Փարաջանովի անունը

    Կիեւում Քաղաքային խորհրդի պատգամաւորները մի շարք փողոցների անունները փոխելու որոշումներ են կայացրել:
    «styler.rbc.ua» կայքը գրում է, որ փողոցներից մէկը կոչւել է Սերգէյ Փարաջանովի անունով:

  • Անտոնիօ Մարաս.- «Փարաջանովին պատահաբար բացայայտեցի»
    Անտոնիօ Մարաս.- «Փարաջանովին պատահաբար բացայայտեցի»

    Միլանի նորաձեւութեան շաբաթում վերջերս ցուցադրւեց մի հաւաքածոյ, որի իւրաքանչիւր զգեստ ներդաշնակում էր փարաջանովեան գոյներն ու ձեւերը, իսկ ձեռագործ նախշազարդերը իւրօրինակ հայկական շունչ էին հաղորդում:
    Հաւաքածոյի հեղինակը իտալացի ձեւաւորող Անտոնիօ Մարասն էր, «Kenzo» նորաձեւութեան տան նախկին կրէատիւ տնօրէնը, որի վերջին հաւաքածոյի համար ոգեշնչման աղբիւր էր հանդիսացել Սերգէյ Փարաջանովի արւեստը:

  • Ֆրանսիս Ֆորդ Կոպոլան շնորհաւորել է «System of a Down» խմբին
    Ֆրանսիս Ֆորդ Կոպոլան շնորհաւորել է «System of a Down» խմբին

    Հոլիվուդեան առաջնակարգ ռեժիսոր Ֆրանսիս Ֆորդ Կոպոլան շնորհաւորական ուղերձ է յղել հանրայայտ «System of a Down» ռաք խմբին՝ «Փարաջանով-Վարդանով» ինստիտուտի մրցանակին արժանանալու առթիւ: Յայտնի է, որ խումբը մրցանակը կը ստանայ «Wake Up the Souls» շրջագայութեան միջոցով արդարութեան վերականգնմանը նպաստելու համար:

  • Բրիւսէլում առաջին անգամ բացւել է Փարաջանովի գործերի ցուցադրութիւն
    Բրիւսէլում առաջին անգամ բացւել է Փարաջանովի գործերի ցուցադրութիւն

    Հայ անւանի կինոռեժիսոր, արւեստագէտ Սերգէյ Փարաջանովի գործերն առաջին անգամ ներկայացւել են Բրիւսէլում բացւած ցուցադրութեան ժամանակ:
    Ցուցադրութիւնը կազմակերպել է «Պօղոսեան» հիմնադրամը:
    Փարաջանովի գործերը ներկայացւել են մէկ այլ հայ արտիստի՝ Սարգսի (Սարգիս Զաբունեան) գործերի հետ, ով ոգեշնչւել է հայ մեծանուն կինոռեժիսորի աշխատանքներով:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։