Հա

Մշակոյթ

Չորեքշաբթի, 14 Մարտի 2018 11:30

Լոս Անջելէսում Հայոց Ցեղասպանութեան պատճառած ժառանգական տրաւմայի թեմայով ցուցահանդէսներ կը գործեն

Լոս Անջելէսի Կենտրոնական գրադարանում կը բացւի երկու ցուցադրութիւն՝ հիմնւած Հայոց Ցեղասպանութեան վերապրածների սերունդների ժառանգած տրաւմայի կոնցեպտի վրայ: 

«alikonline.ir» - Լոս Անջելէսի Կենտրոնական գրադարանում կը բացւի երկու ցուցադրութիւն՝ հիմնւած Հայոց Ցեղասպանութեան վերապրածների սերունդների ժառանգած տրաւմայի կոնցեպտի վրայ: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին յայտնում է «Los Angeles Times»-ը:

Հիմնական ցուցադրութիւնում ներկայացւած են եօթ արտիստի աշխատանքներ (լուսանկարներ, յուշատետրեր, ձեռագործ), ովքեր ուսումնասիրում են իրենց կապերը Հայոց Ցեղասպանութեան հետ՝ վերաիմաստաւորելով ժառանգած արտեֆակտները:

Այս ցուցահանդէսը կը բացւի մարտի 17-ին եւ կը գործի մինչեւ մայիսի 6-ը:

Հաւաքածուները ոգեշնչւած են գրականագէտ Մարիանէ Հիրշի «պոստ-յիշողութեան» թէորիայից, որը հիմւած է այն գաղափարի վրայ, թէ ինչպէս են Հոլոկոստը վերապրածների երեխաները յաղթահարում ժառանգած տրաւման:

Երկրորդ ցուցահանդէսը կրում է «Բարգաւաճում, կորուստ, վերապրում. լուսանկարչական ճամբորդութիւն Դիլդիլեան ընտանիքի արխիւից» խորագիրը: Մարտի 24-ին բացւող այս ցուցահանդէսում ներկայաէած են լինելու Դիլդիլեան ընտանիքի արխիւում պահւող յուշագրութիւնները եւ լուսանկարները, որոնք արւել են Հայոց Ցեղասպանութիւնից առաջ:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ