Հա

Մշակոյթ

Չորեքշաբթի, 14 Մարտի 2018 14:00

«Քարերի պոեզիան` Անին». Ստամբուլում պատմական Անիի կոթողների թեմայով ցուցահանդէս եւ կոնֆերանս է կազմակերպւել

Ստամբուլում պատմական Անիի ճարտարապետական կոթողների թեմայով ցուցահանդէս եւ կոնֆերանս է կազմակերպւել:

«alikonline.ir» - Ստամբուլում պատմական Անիի ճարտարապետական կոթողների թեմայով ցուցահանդէս եւ կոնֆերանս է կազմակերպւել: Ըստ «tert.am»-ի՝ այս մասին յայտնում է Թուրքիայի հայկական պարբերականներից «Ակօս»-ը:

Նախօրէին բացւած եւ «Քարերի պոեզիան`Անին. ճարտարապետական գանձարան մշակոյթների խաչմերուկում» խորագիրը կրող ցուցահանդէսը կը գործի մինչեւ ապրիլի 29-ը:

Այստեղ տեղ են գտել Արա Գիւլէրի, Մուրադ Գերմէնի, Մարտին Մանուկեանի եւ Վեդաթ Աքչագեոզի հեղինակած լուսանկարները, ինչպէս նաեւ ռեժիսորներ Ումիթ Քըւանչի, Էնգին Աքհիսարի եւ Նեսլիհան Կոյունջուի արած տեսանկարահանումները:

Յայտնի է, որ աշխատանքներում ներկայացւած են 2016 թւականին ԻՒՆԵՍԿՕ-ի կողմից համաշխարհային ժառանգութեան ցանկում ներառւած բազմաթիւ յուշակոթողներ:

Այսօր էլ նախատեսւում է նոյն ծրագրի շրջանակում «Անի. համաշխարհային մշակոյթի ժառանգութիւն Թուրքիայում» խորագրով կոնֆերանս Ստամբուլի նշանաւոր «Ջեզայիր» սրահում: Դրան կը մասնակցեն Նորւեգիայի Մշակութային ժառանգութեան ուսումնասիրութեան ինստիտուտի նախկին տնօրէն Քարստեն Փալուդան-Միւլլէրը, ինստիտուտի փոխնախագահ Արմէն Ղազարեանը, թուրք ճարտարապետ Եաւուզ Օզքայան եւ լուսանկարիչ Վեդաթ Աքչագեոզը:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ