Հա

Մշակոյթ

15/03/2018 - 09:10

Նիկոլաս Քէյջը 20 տարի անց ստացաւ Սուպերմենի դերը

Դերասան Նիկոլաս Քէյջը, որը 1998 թւականին պէտք է Սուպերմենին մարմնաւորէր Թիմ Բերթոնի «Սուպերմենը ողջ է» չեղարկւած ֆիլմում, այնուամենայնիւ, կը ստանայ կոմիքսների հերոսի դերը: Նա Սուպերմենին կը հնչունաւորի «Պատանի տիտաննե՛ր, առաջ» մուլտֆիլմում:

«alikonline.ir» - Դերասան Նիկոլաս Քէյջը, որը 1998 թւականին պէտք է Սուպերմենին մարմնաւորէր Թիմ Բերթոնի «Սուպերմենը ողջ է» չեղարկւած ֆիլմում, այնուամենայնիւ, կը ստանայ կոմիքսների հերոսի դերը: Նա Սուպերմենին կը հնչունաւորի «Պատանի տիտաննե՛ր, առաջ» մուլտֆիլմում: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յայտնել է «USA Today»-ը:

Լիամետրաժ մուլտֆիլմի սիւժէով՝ «The Cartoon Network»-ի «Պատանի տիտաննե՛ր, առաջ» անիմացիոն սերիալի հերոսները՝ Բեթմենի օգնական Ռոբինը, այլմոլորակային կին մարտիկ Սթարֆայէրը, ինֆանտիլ-քամելեոն Բիսթբոյը, կիսառոբոտ Քիբորգը եւ դիւային կատակասեր Ռէյւէնը, երազում են փոփ-մշակութային փառքի մասին: Նրանք փորձում են համոզել հոլիվուդեան ռեժիսորին (Քրիսթեն Բէլ)՝ կինօ նկարահանել իրենց մասին: «Պատանի տիտաննե՛ր, առաջ» լիամետրաժ ֆիլմը ռուսական վարձոյթում կը յայտնւի յուլիսի 26-ին:

Որպէս ժապաւէնի ռեժիսորներ հանդէս կը գան Ահարոն Հորւաթը եւ Պիտեր Ռայդա Միխայիլը, իսկ գլխաւոր դերերը կը հնչիւնաւորեն նոյն այն արտիստները, որոնք աշխատում են սերիալի վրայ՝ Սքոթ Մենւիլը, Հինդեն Ուոլչը, Թարա Սթրոնգը, Քհարի Փէյթոնը եւ Գրեգ Սայփսը:

Նիկոլաս Քէյջը Սուպերմենի ամենամեծ երկրպագուն է համարւում Հոլիւուդում: Նա իր որդուն կոչել է գերհերոսի՝ Քալ-Էլի կրիպտոնեան անունով, ինչպէս նաեւ երկար ժամանակ նա էր Սուպերմենի մասնակցութեամբ առաջին կոմիքսի հազւագիւտ կրկնօրինակի տէրը, որը թողարկւել է 1938 թւականին: Հետագայում Քէյջն այն աճուրդում վաճառել է 2.1 մլն. դոլարով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։