Հա

Մշակոյթ

17/03/2018 - 11:50

Շառլ Ազնաւուրն արժանացել է չեխական Ֆեբիոֆեստ կինոփառատօնի «Քրիստիան» մրցանակի

Պրահայում բացւել է Ֆեբիոֆեստ միջազգային 25-րդ յոբելեանական կինոփառատօնը, որի գլխաւոր հիւրն է դարձել աշխարհահռչակ շանսոնիէ, կոմպոզիտոր եւ դերասան Շառլ Ազնաւուրը:

«alikonline.ir» - Պրահայում բացւել է Ֆեբիոֆեստ միջազգային 25-րդ յոբելեանական կինոփառատօնը, որի գլխաւոր հիւրն է դարձել աշխարհահռչակ շանսոնիէ, կոմպոզիտոր եւ դերասան Շառլ Ազնաւուրը: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, վկայակոչելով «orer.eu» կայքը, Շառլ Ազնաւուրը ստացել է կինոփառատօնի «Քրիստիան» մրցանակը: 

Կինոփառատօնի գործունէութեան 25 տարիների ընթացքում նա 44-րդ հանրայայտ կինոգործիչն է, որ արժանանում է նման պատւաւոր մրցանակի՝ Համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար։

Մրցանակը յանձնելուց առաջ ցուցադրւել է նաեւ ֆիլմերի տեսաշար, որոնցում խաղացել է շանսոնիէն: 

Կինոփառատռնի բացման հանդիսաւոր արարողութեանը ներկայ են եղել չեխական քաղաքական եւ մշակութային էլիտայի ներկայացուցիչներ, այդ թւում՝ Չեխիայի վարչապետի պաշտօնակատար Անդրէյ Բաբիշը եւ Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սէյրանեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։