Հա

Մշակոյթ

17/03/2018

Հայաստանում զբօսաշրջային նոր վայր կը բացւի. ովքե՞ր կը կարողանան համտեսել Հեղնար աղբիւրի ջրից

Հայաստանի պատմական ու յիշարժան տարածքների եւ յուշարձանների ցանկն, ամենայն հաւանականութեամբ, շուտով կը համալրւի եւս մէկով՝ Վահրամաբերդ գիւղի տարածքում վարպետ Մկրտիչի կառուցած Հեղնարի աղբիւրով, որի կախարդանքը իր «Հեղնար աղբիւր» վիպակում նկարագրել է հայ գրող Մկրտիչ Արմէնը 1935 թւականին: Շատ տարիներ անց՝ 1970 թւականին, ռեժիսոր Արման Մանարեանը եւ կինոօպերատոր Լեւոն Աթոյեանցը «Հայֆիլմ» կինոստուդիայում վիպակի հիման վրայ համանուն ֆիլմն են նկարահանում, որն էլ համալրում է հայկական կինոյի ոսկեդարանը:

«alikonline.ir» - «Միայն արդար մարդիկ կը կարողանան այդ աղբիւրի ջուրը խմել, ինչպէս որ նախատեսել էր վարպետ Մկրտիչը»,- կատակում է նախաձեռնութեան հեղինակը։ Նրանք նախատեսել են վերականգնել «Հեղնար աղբիւր» ֆիլմի յուշակոթողը, որը հայկական կինոյի ուխտատեղի կը դառնայ։ Տեղեկացնում է «armeniasputnik.am»-ը:

Հայաստանի պատմական ու յիշարժան տարածքների եւ յուշարձանների ցանկն, ամենայն հաւանականութեամբ, շուտով կը համալրւի եւս մէկով՝ Վահրամաբերդ գիւղի տարածքում վարպետ Մկրտիչի կառուցած Հեղնարի աղբիւրով, որի կախարդանքը իր «Հեղնար աղբիւր» վիպակում նկարագրել է հայ գրող Մկրտիչ Արմէնը 1935 թւականին: Շատ տարիներ անց՝ 1970 թւականին, ռեժիսոր Արման Մանարեանը եւ կինոօպերատոր Լեւոն Աթոյեանցը «Հայֆիլմ» կինոստուդիայում վիպակի հիման վրայ համանուն ֆիլմն են նկարահանում, որն էլ համալրում է հայկական կինոյի ոսկեդարանը:

«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնութեան հեղինակ, ռեժիսոր Հայկ Բաբայեանի խօսքով՝ այդ ֆիլմն այնքան ազդեցիկ եւ տպաւորիչ է, որ այն դիտելուց յետոյ համոզմունք է ձեւաւորւում, թէ դրանում ծաւալւող դէպքերն իրական են եղել, եւ վարպետ Մկրտիչի կառուցած աղբիւրն էլ ի սկզբանէ կապ է ունեցել վարպետի սիրո տխուր պատմութեան՝ կնոջ դաւաճանութեան հետ: Իրականում այդպիսի աղբիւր եղել է՝ զարդաքանդակւած յուշաքարով եւ մակագրութեամբ, որն էլ անմահացւել է Մանարեանի կինոնկարում, այն փաստացի հէնց կինոնկարի համար էլ քանդակել էր դրա իրական վարպետը:

Այսօր, սակայն, ոչ աղբիւրն է պահպանւել եւ ոչ էլ յուշաքարը, ու հազիւ թէ որեւէ մէկը յիշում է, որ ժամանակին այդ տարածքում են նկարահանւել «Հեղնար աղբիւրի» հանրայայտ դրւագները:

Եւ ահա «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնութիւնը մի խումբ հեղինակաւոր ու սրտացաւ վահրամաբերդցիների հետ որոշել է վերականգնել աղբիւրը՝ գտնել ֆիլմում ցուցադրւած յուշաքարը, նորոգել աղբիւրը կամ նորը կառուցել, բարեկարգել աղբիւրի տարածքը՝ ի յիշատակ ֆիլմի եւ դրա ստեղծագործական կազմի, եւ այն վերածել թանգարանի՝ բաց երկնքի տակ: Ի դէպ, ֆիլմում վարպետ Մկրտիչի դերում նկարահանւել է մեծ դերասան Սօս Սարգսեանը, իսկ Երանոսի՝ Մկրտիչի կնոջ սիրեկանի դերում՝ Յակոբ Ազիզեանը, Երանոսի կնոջ դերում Գալիա Նովենցն է խաղում, մօր դերում՝ Մետաքսեա Սիմոնեանը՝ հայկական կինոյի մի ամբողջ աստղաբոյլ:

Հայկը վստահ է՝ աղբիւրի տարածքը վերաստեղծելուց յետոյ այն ոչ միայն վահրամաբերդցիների ու հայաստանցիների սիրելի ու պատմական վայրերից մէկը կը դառնայ, այլեւ իր հետաքրքիր, յուզիչ պատմութեամբ կը գրաւի նաեւ օտար զբօսաշրջիկներին, որոնք նոյնպէս կը փորձեն համտեսել այդտեղի անմահական ջուրը, որն, ըստ վէպի եւ ֆիլմի, միայն արդար մարդկանց համար է հոսում:

Հայկի տեղեկացմամբ՝ յուշաքարի տարածքն արդէն յայտնաբերւած է: Այժմ աղբիւրի վերականգնմամբ ոգեւորւած մի խումբ էնտուզիաստներ փորձում են նաեւ յուշաքարը գտնել: Հակառակ դէպքում նախաձեռնութեան հեղինակի հաւաստիացմամբ՝ նոր յուշաքար քանդակել կը տան՝ Հեղնարի աղբիւրի յուշաքարի ճիշտ նմանութեամբ եւ վրան էլ կը գրեն` «Ամեն կնիկ իրա մարդու ախպուրն է, ամեն մարդ չի կրնա խմել էնոր ջրեն», ինչպէս որ ֆիլմում էր գրւած։

«Երբ ամէն ինչ աւարտենք ու պատմական աղբիւրից կրկին սառնորակ ջուրը հոսի, առաջինը դրանից 88-ամեայ լեգենդար օպերատոր Լեւոն Աթոյեանցը կը խմի, որի ջանքերի ու ստեղծագործական մտքի շնորհիւ է նաեւ ծնւել ֆիլմը: Ի դէպ, վարպետը մեզ հետ միասին զբաղւած է այդ տարածքը վերականգնելու նախաձեռնութեամբ: Ջուրը կը համտեսեն նաեւ Յակոբ Ազիզեանը` Երանոսի դերակատարը, Գուժ Մանուկեանը` ծերունի Վարոսի դերակատարը եւ բոլորը, ովքեր կապ ունեն ֆիլմի հետ եւ, փառք Աստծոյ, ողջ են»-, պատմեց Հայկն ու վստահեցրեց, որ «Հեղնար աղբիւրից» կրկին ջուր կը հոսի, սակայն այդ ֆիլմով չեն սահմանափակւելու, այլ մտադիր են վերականգնել նաեւ միւս հայկական արժէքաւոր ֆիլմերի հետ կապւած պատմական վայրերը:

Հայկը խոստանում է` յուշարձանի բացման օրը իսկական տօն է դառնալու, ֆիլմը եւ ընդհանրապէս հայկական կինոն վերաիմաստաւորելու են։ Աղբիւրի կողքին նաեւ վարպետ Մկրտիչի սեղանը կը դրւի, որի շուրջ էլ իսկական հայկական գիւղական կերուխում կը կազմակերպւի։

«Յայտնի աղբիւրը կը դառնայ շղթայի օղակներից մէկը: Հայաստանի իւրաքանչիւր քաղաքում եւ գիւղում, որտեղ նկարահանւել է յայտնի որեւէ ֆիլմ, կը փորձենք վերականգնել կամ արժեւորել այդ ֆիլմի հետ կապւած որեւէ միջավայր, վայր, յուշարձան, որպէսզի հայկական իսկական կինոն, որ ունեցել ենք, վերաիմաստաւորւի ամէն օր, ամէն ժամ ու ամէն վայրկեան, իսկ օտարն իմանայ, որ մենք այսօրւայ Օսկարին արժանի, համամարդկային ու մարդկային արժէքների մասին պարզ լեզւով ու մեծ արւեստով խօսող կինօ ենք ունեցել»,- ասաց Հայկը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։