Հա

Մշակոյթ

Երեքշաբթի, 27 Մարտի 2018 09:10

Սերգէյ Շահվերդեանը դատապարտել է «Եւա» ֆիլմի ցուցադրութեան արգելումը Թուրքիայում

Ստամբուլում անցկացւող «Ֆիլմմոր» 13-րդ միջազգային կինոփառատօնի շրջանակներում Թուրքիայի իշխանութիւնների կողմից հայ-իրանական համատեղ արտադրութեան «Եւա» ֆիլմի ցուցադրութեան արգելումը մեկնաբանելու համար «Ապառաժ»-ը դիմեց Արցախի Հանրապետութեան մշակոյթի, երիտասարդութեան հարցերի եւ զբօսաշրջութեան նախարար Սերգէյ Շահվերդեանին:
«alikonline.ir» - Ստամբուլում անցկացւող «Ֆիլմմոր» 13-րդ միջազգային կինոփառատօնի շրջանակներում Թուրքիայի իշխանութիւնների կողմից հայ-իրանական համատեղ արտադրութեան «Եւա» ֆիլմի ցուցադրութեան արգելումը մեկնաբանելու համար «Ապառաժ»-ը դիմեց Արցախի Հանրապետութեան մշակոյթի, երիտասարդութեան հարցերի եւ զբօսաշրջութեան նախարար Սերգէյ Շահվերդեանին: «Մենք խստօրէն դատապարտում ենք փառատօնի կազմակերպիչների նման վերաբերմունքը»,- այդ կապակցութեամբ  է նշել է Սերգէյ Շահվերդեանը՝ շեշտելով, որ Ադրբեջանի նման ձգտումները նորութիւն չեն:

«Ցանկացած հարթակ, որտեղ ինչ-որ չափով շօշափւում է Արցախը, օգտագործւում է, որպէսզի խոչընդոտւի տւեալ միջոցառումը: Որոշ տեղերում Ադրբեջանին դա յաջողւում է անել ու, զարմանալի չէ, որ հէնց Թուրքիայում յաջողեց այդ գործընթացը: Մենք մեր աշխատանքները շարունակում ենք անկախ Ադրբեջանի դիրքորոշումներից ու միշտ փորձում ենք Արցախը ներկայացնել միջազգային տարբեր հարթակներում, այդ թւում նաեւ կինոհարթակներում»,- աւելացրել է Սերգէյ Շահվերդեանը:

Ինչպէս նախկինում տեղեկացրել էինք, Ստամբուլում անցկացւող կանանց «Ֆիլմմոր» 13-րդ միջազգային կինոփառատօնի շրջանակներում Թուրքիայի իշխանութիւնների կողմից արգելւել է «Եւա» ֆիլմի ցուցադրութիւնը, որպէս պատճառաբանութիւն ունենալով մէկ այլ երկրի՝ Ադրբեջանի իշխանութիւնների պահանջները, կապւած ֆիլմի նկարահանումների մի մասն Արցախի Հանրապետութիւնում իրականացնելու հետ: 

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ