Հա

Մշակոյթ

03/04/2018

Ներքին Գետաշէն գիւղի եկեղեցու հիմքերը փորելիս տասնեակ նոր խաչքարեր են յայտնաբերւել

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշէն գիւղի եկեղեցու հիմքերը փորելիս տասնեակ նոր խաչքարեր են յայտնաբերւել:

«alikonline.ir» - Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշէն գիւղի եկեղեցու հիմքերը փորելիս տասնեակ նոր խաչքարեր են յայտնաբերւել: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում ՀՀ ԳԱԱ հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի Արցախի Տիգրանակերտի հնագիտական արշաւախմբի ղեկավար Համլետ Պետրոսեանն ասաց, որ խաչքարերը նախնական հետազօտութեամբ 14-16-րդ դարերով են թւագրւում: «Հարկաւոր է պեղել, մաքրել եւ հնարաւորինս վերականգնել նախնական տեսքը»,- ասաց նա:

Ներքին Գետաշէն գիւղի եկեղեցում  ռուսաստանաբնակ բարերարն այս տարի նախաձեռնել էր հիմնանորոգման աշխատանքներ, սակայն  խաչքարեր յայտնաբերւել են նաեւ ժայռերին քանդակւած: Նոր գտածօների հետազօտութեամբ պայմանաւորւած՝ եկեղեցու շինարարութիւնը ժամանակաւորապէս դադարեցւել է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։