Հա

Մշակոյթ

Չորեքշաբթի, 04 Ապրիլի 2018 11:40

Սեւակ Խանաղեանը «Եւրոտեսիլ 2018»-ում հանդէս կը գայ առաջին կիսաեզրափակիչում

«Եւրոտեսիլ 2018» երգի մրցոյթում Հայաստանը ներկայացնող Սեւակ Խանաղեանը հանդէս կը գայ մրցոյթի առաջին կիսաեզրափակիչում` 16-րդ համարի ներքոյ: 

«alikonline.ir» - «Եւրոտեսիլ 2018» երգի մրցոյթում Հայաստանը ներկայացնող Սեւակ Խանաղեանը հանդէս կը գայ մրցոյթի առաջին կիսաեզրափակիչում` 16-րդ համարի ներքոյ: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, մասնակիցների ելոյթների հերթականութիւնը հրապարակւել է «Եւրոտեսիլ» երգի մրցոյթի պաշտօնական կայքում:

Սեւակ Խանաղեանը «Եւրոտեսիլ-2018» երգի մրցոյթում կը կատարի «Քամի» երգը:

Առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենայ մայիսի 8-ին՝ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում, իսկ երկրորդ կիսաեզրափակիչը՝ մայիսի 10-ին: Եզրափակիչը կը կայանայ մայիսի 12-ին:

«Եւրոտեսիլ-2018» երգի մրցոյթն այս տարի անցկացւելու է Լիսաբոնում: Մրցոյթին կը մասնակցեն 42 երկրների ներկայացուցիչներ: «All Aboard» թեմատիկ նշանաբանի ներքոյ բոլորը հրաւիրւում են Եւրոպայի երաժշտութեան տօնին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։