Հա

Մշակոյթ

04/04/2018

Գառնու հեթանոսական տաճարը կը հանրահռչակւի Իտալիայում

Իտալացի յայտնի ջութակահար ու ալտահար Մարկօ Միշանիայի եւ ճանաչւած օպերային երգիչ, «Զւարթնոց» կւարտետի գեղարւեստական ղեկավար Տիգրան Կոնինեանի՝ Գառնու հեթանոսական տաճարում նկարահանւած «Արեւի երգը` Արեւի աստծոյ տաճարում» տեսահոլովակը ուղղւած է Իտալիայի հասարակութեանը:

«alikonline.ir» - Իտալացի յայտնի ջութակահար ու ալտահար Մարկօ Միշանիայի եւ ճանաչւած օպերային երգիչ, «Զւարթնոց» կւարտետի գեղարւեստական ղեկավար Տիգրան Կոնինեանի՝ Գառնու հեթանոսական տաճարում նկարահանւած «Արեւի երգը` Արեւի աստծոյ տաճարում» տեսահոլովակը ուղղւած է Իտալիայի հասարակութեանը:

Համատեղ տեսահոլովակ նկարահանելու նախաձեռնութիւնը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանութեան ծառայութիւն» ՊՈԱԿ-ի տնօրէն Արա Թարվերդեանինն է: Իտալացի երաժիշտի հետ օրերս կայացած հանդիպման ընթացքում կազմակերպութեան ղեկավարը բարձրաձայնել է իր մտայղացման մասին: Մարկօ Միշանիան մեծ ոգեւորութեամբ է արձագանգել առաջարկին, ինչից յետոյ համաձայնութիւն է ձեռք բերւել յայտնի ջութակահարի երեւանեան համերգի կազմակերպիչ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն»-ի տնօրէնութեան հետ: Այս մասին «Արմէնպրես»-ին տեղեկացրին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանութեան ծառայութիւն» ՊՈԱԿ-ից:

Հայ-իտալական գործակցութիւնը միտւած է Գառնու հենթանոսական տաճարի հանրահռչակմանը, նաեւ՝ հայկական մշակութային ժառանգութեան հանդէպ իտալացի զբօսաշրջիկների մօտ հետաքրքութիւն առաջացնելուն:

Տիգրան Կոնինյանը եւ նրա ղեկավարած «Զւարթնոց» կւարտետը «Պահպանութեան ծառայութիւն» ՊՈԱԿ-ի լաւագոյն բարեկամն են: Տեղացի այցելուները եւ օտարերկրացի զբօսաշրջիկները «Զւարթնոց» կւարտետի անզուգական  կատարումները յաճախ կարող են ունկնդրել «Պահպանութեան ծառայութիւն» ՊՈԱԿ-ի մասնաճիւղ՝ «Զւարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում:

Մ. Միշանիայի եւ Տ. Կոնինեանի համատեղ աշխատանքը շուտով կը ներկայացւի հասարակութեան դատին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։