Հա

Մշակոյթ

05/04/2018

Հայոց Ցեղասպանութեան մասին նոր ֆրանսիական ֆիլմ՝ Սամի Նասերիի ու Ժերար Դարմոնի մասնակցութեամբ

Ռեժիսոր Արտակ Իգիթեանը Ֆրանսիայում նկարահանում է նոր ֆիլմ, որը կոչւում է «Անատոլիական պատմութիւն»: Ֆիլմի սցենարը հիմնւած է Մարկ Արէնի (Կարէն Մարգարեան) «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմութիւն» գրքի հիման վրայ: 

«alikonline.ir» - Ռեժիսոր Արտակ Իգիթեանը Ֆրանսիայում նկարահանում է նոր ֆիլմ, որը կոչւում է «Անատոլիական պատմութիւն»: Ֆիլմի սցենարը հիմնւած է Մարկ Արէնի (Կարէն Մարգարեան) «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմութիւն» գրքի հիման վրայ: Այս մասին տեղեկացնում է «panorama.am»-ը:

Ֆիլմի երաժշտութեան հեղինակն է Միշէլ Լեգրանը:

Ֆիլմում նկարահանւում են ֆրանսիացի հանրայայտ աստղեր Սամի Նասերին, ով յայտնի է ֆրանսիական «Տաքսի» կատակերգութիւնից, Ժերար Դարմոնը: Ֆիլմում կնոջ առաջատար դերը կատարում է Հերմինէ Ստեփանեանը:

Ֆիլմի նկարահանումները կը կայանան 2018թւականին, որի աշխատանքային թիզերն արդէն պատրաստ է:

Նշենք, որ Մարկ Արէնի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմութիւն» վէպում նկարագրւում է հայատեաց մի թուրքի ապրումները, երբ նա ծերութեան հասակում յանկարծ յայտնաբերում է, որ իր ծնողները հայեր են եղել։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։