Հա

Մշակոյթ

Հինգշաբթի, 05 Ապրիլի 2018 09:40

«Արցախփոստ»-ը շրջանառութեան մէջ է դրել «Եւրոպա-2018 կամուրջներ» թեմայով երկու նամականիշ

Ընթացիկ տարւայ մարտի 30-ից «Արցախփոստ» փակ բաժնետիրական ընկերութեան կողմից մարւել եւ շրջանառութեան մէջ է դրւել «Եւրոպա-2018 կամուրջներ» թեմայով երկու նամականիշ:

«alikonline.ir» - Ընթացիկ տարւայ մարտի 30-ից «Արցախփոստ» փակ բաժնետիրական ընկերութեան կողմից մարւել եւ շրջանառութեան մէջ է դրւել «Եւրոպա-2018 կամուրջներ» թեմայով երկու նամականիշ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրոյցում ասել է «Արցախփոստ» ՓԲ ընկերութեան գործադիր տնօրէն Գարիկ Գրիգորեանը:

Նա տեղեկացրել է, որ թողարկւած 350 ՀՀ դրամ անւանական արժէքով փոստային առաջին նամականիշի վրայ պատկերւած է Հադրութի շրջանի Տումի գիւղի մօտակայքով հոսող համանուն գետի վրայ կառուցւած Ջարւանեսի կամուրջը, որը թւագրւած է 13-րդ դարից:

Իսկ 450 ՀՀ դրամ անւանական արժէքով երկրորդ նամականիշի վրայ էլ պատկերւած է Քարաւազի (Խուդափերինի) կամուրջը. այն էլ կառուցւել է 5-7-րդ դարերում: 

Մեր զրուցակցի խօսքով՝ նամականիշերի դիզայնի հեղինակը ստեփանակերտցի նկարիչ Արմէն Ղուկասեանն է:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։