Հա

Մշակոյթ

07/04/2018

Երեւանը Հռոմից հին է, լի հնագոյն ու ժամանակակից մշակոյթով. «News The Essential Daily Briefing»-ն անդրադարձել է ՀՀ մայրաքաղաքին

Բրիտանական «News The Essential Daily Briefing» պորտալի սիւնակագիր Դիմիտրիս Հոլը յօդւած է հրապարակել Երեւանի մասին եւ առանձնացրել այն հինգ վայրերը, ուր, ըստ նրա, պէտք է այցելի իւրաքանչիւր զբօսաշրջիկ:

«alikonline.ir» - Բրիտանական «News The Essential Daily Briefing» պորտալի սիւնակագիր Դիմիտրիս Հոլը յօդւած է հրապարակել Երեւանի մասին եւ առանձնացրել այն հինգ վայրերը, ուր, ըստ նրա, պէտք է այցելի իւրաքանչիւր զբօսաշրջիկ: «Այս նախկին խորհրդային քաղաքը Հռոմից աւելի հին է եւ լի է հնագոյն ու ժամանակակից մշակոյթով»,- «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ գրում է նա:

Յօդւածագիրը նշել է, որ Արարատը Հայաստանում կոնեակի ամենայայտնի արտադրողն է, սակայն ոչ միակը: «Փաստացի, «Նոյ» գործարանը կառուցւել է 16-րդ դարում հիմնւած ամրոցի հիմքի վրայ, որի պատուհանները երեւում են նկուղից»:  Դիմիտրիս Հոլը զբօսաշրջիկներին խորհուրդ է տալիս այցելել նաեւ Երեւանի սիրահարների այգի, որտեղ նրանց առջեւ կը բացւի գեղեցիկ օազիս: «Այգին շրջապատւած է ՀՀ նախագահի նստավայրով եւ Ազգային ժողովի շէնքով, գեղեցիկ շատրւաններով ու ծաղիկներով»,- գրել է յօդւածագիրը:

Դիմիտրիս Հոլն առանձնացրել է նաեւ Երեւանի կենտրոնում գտնւող Հանրային ռադիոն: «Երեւանի ռադիոյի կատակների ժողովրդականութիւնը ԽՍՀՄ տարիներին «երկաթէ վարագոյրից» դուրս էր գալիս, հասնում Արեւմուտք ու Արեւելք, եւ մինչ օրս դրանք կարող ենք լսել մի շարք երկրներում: Երեւանի ռադիոյի հիմնադրման 90-ամեակի առթիւ շէնքի առջեւ տեղադրւել է յուշարձան: Այն ունի թաքնւած ռադիոընդունիչ, որը միշտ միացւած է Հանրային ռադիոյին»,- գրել է յօդւածագիրը:

Վերջինս խորհուրդ է տւել նաեւ զբօսաշրջիկներին լինել Երեւանի ժողովրդական արւեստի թանգարանում եւ ծանօթանալ քանդակագործ Էդւարդ Ղազարեանի աշխատանքներին, ինչպէս նաեւ այցելել Երեւանեան լիճ, որտեղ 1976 թւականի ընկել էր 96 ուղեւորներով տրոլէյբուսը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։