Հա

Մշակոյթ

10/04/2018

Եգիպտոսում հինաւուրց տաճարի աւերակներ են յայտնաբերւել

Հնագէտները հինաւուրց յունահռոմէական տաճարի աւերակներ են յայտնաբերել Եգիպտոսի տարածքում: 

«alikonline.ir» - Հնագէտները հինաւուրց յունահռոմէական տաճարի աւերակներ են յայտնաբերել Եգիպտոսի տարածքում: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «Science Alert»-ը:

Աղբիւրը մանրամասնում է, որ գիտնականները յայտնաբերել են տաճարի դիմային հատւածի, ինչպէս նաեւ՝ հիմքի եւ գլխաւոր մուտքի հատւածների աւերակները: Դրանից բացի, յայտնաբերւել է շինութիւնը շրջապատող գրեթէ մէկ մետր հաստութեամբ արտաքին պատը:

Նշւում է, որ պեղումների արդիւնքում յայտնաբերւած շէնքի տարրերը զարդարւած են յունահռոմէական ոճով որմնաքանդակներով:

Աւերակներում յայտնաբերւել են նաև մետաղադրամներ, խեցեղէն, ինչպէս նաեւ՝ տղամարդու գլխի՝ յունական ոճով քանդակ եւ առիւծի երկու քանդակ:

Պեղումների վայրը գտնւում է Լիբիական անապատում՝ Միջերկրական ծովից աւելի քան 300 կմ. հեռաւորութեան վրայ: Ենթադրւում է, որ տաճարը կառուցւել է մ.թ.ա. 200 թւականից մինչեւ մ.թ. 300 թւականը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։