Հա

Մշակոյթ

Չորեքշաբթի, 11 Ապրիլի 2018 10:30

Վանի կուսական գեղեցկուհին. թուրքական կայքը՝ Կտուց կղզու մասին

Թուրքական «Anadolu» գործակալութիւնը յատուկ անդրադարձ է կատարել այժմեան Թուրքիայի տարածքում գտնւող Վանի նշանաւոր Կտուց կղզուն, որն այսօր անւանւում է Չարփանաք: Ըստ թուրք լրագրողի՝ Կտուց կղզին Վանի կուսական գեղեցկութիւնն է եւ յատկապէս հրաշալի է գարնանային այս եղանակին:

«alikonline.ir» - Թուրքական «Anadolu» գործակալութիւնը յատուկ անդրադարձ է կատարել այժմեան Թուրքիայի տարածքում գտնւող Վանի նշանաւոր Կտուց կղզուն, որն այսօր անւանւում է Չարփանաք: Ըստ թուրք լրագրողի՝ Կտուց կղզին Վանի կուսական գեղեցկութիւնն է եւ յատկապէս հրաշալի է գարնանային այս եղանակին: Գրում է «tert.am»-ը:

Նախկինում ամբողջովին հայերով բնակեցւած կղզին գտնւում է Վանի նահանգի Տուշպա շրջանի տարածքում՝ Վանայ լճի հիւսիս-արեւելեան հատւածում:

Թէեւ Վանի խորհրդանիշերից մէկը համարւում է Աղթամար կղզին՝ իր Սուրբ Խաչ վանքով՝ Կտուց կղզին նոյնպէս ամւն տարի հիւրընկալում է բազմաթիւ տեղացի ու օտարերկրեայ զբօսաշրջիկների:

Տեղի բնակիչները լրագրողներին պատմել են, որ իրենց ձկնորսական նաւերով ման են տալիս զբօսաշրջիկներին լճում, ինչն էլ գիւղացիներից շատերի համար եկամտի կարեւոր աղբիւր է դարձել:

Կղզու մօտակայքի գիւղերից մէկի բնակիչ Ֆեւզի Եըլդըրըմը շեշտել է, որ հիւրերը յատկապէս հիանում են կղզու վանական համալիրի գեղեցկութեամբ:

Կղզում կանգուն է Կտուց անապատի համալիրը, որը, ըստ աւանդութեան, հիմնադրել է Գրիգոր Լուսաւորիչը:

Յայտնի է, որ մինչեւ 20-րդ դարի սկիզբ այստեղ գործել են հիւրանոցներ ու օթեւաններ, որոնք կոչւում էին «Դրսի տունք» եւ կառուցւած էին լճափին։ Կղզին, սակայն, ամայացել է Հայոց Ցեղասպանութիւնից յետոյ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։