Հա

Մշակոյթ

ԱՊՐԻԼԻ 24
%PM, %17 %368 %2018 %12:%Ապր

Պատմական Անիի Մայր տաճարը կը վերակառուցւի

Այժմեան Թուրքիայի տարածքում գտնւող պատմական Անիի Մայր տաճարը կը վերակառուցւի: 

Ինչպէս յայտնել է Կարսի թանգարանի տնօրէն Նեջմեթթին Ալփը՝ տաճարի վերակառուցման աշխատանքները կը սկսւեն հէնց այս ամիս:

«alikonline.ir» - Այժմեան Թուրքիայի տարածքում գտնւող պատմական Անիի Մայր տաճարը կը վերակառուցւի: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ տեղեկացնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «ՀայԹերթ»-ը:

Ինչպէս յայտնել է Կարսի թանգարանի տնօրէն Նեջմեթթին Ալփը՝ տաճարի վերակառուցման աշխատանքները կը սկսւեն հէնց այս ամիս:

«UNESCO»-ի համաշխարհային ժառանգութեան ցուցակում ընդգրկւած Անիի Սուրբ Աստւածածին եկեղեցին կամ Անիի Մայր տաճարը հանդիսացել է Բագրատունեաց թագաւորութեան մայրաքաղաք Անիի գլխաւոր եկեղեցին:

989-1001 թւականներին Հայոց թագաւոր Սմբատ Բ Տիեզերակալի նախաձեռնութեամբ այն կառուցել է Տրդատ ճարտարապետը, որն իր մասնակցութիւնն է ունեցել նաեւ Ստամբուլի նշանաւոր Այա Սոֆիա տաճարի վերակառուցման աշխատանքներին:

1064 թւականին, երբ Անին գրաււեց սելջուկ թուրքերի կողմից, տաճարը վերածւեց մզկիթի: Ըստ թուրքական պատմագրութեան՝ այն Փոքր Ասիայի տարածքում թուրքերի կողմից որպէս մզկիթ հռչակւած առաջին շինութիւնն է:

Ըստ լեգենդի՝ Փոքր Ասիա մուտք գործելուց ի վեր թուրք սուլթան Ալփարսլանն առաջին անգամ մահմեդական աղօթքը՝ նամազն իրականացրել է հէնց այս տաճարում:

Թէ ինչպիսի նախագծով, ինչ տեսքով ու սկզբունքներով կը վերակառուցւի պատմական տաճարը՝ չի նշւում:

Թուրքական «Anadolu» գործակալութիւնը, անդրադառնալով տաճարի ու Անի քաղաքի պատմութեանը, նշել է, որ պատմական այս տարածքում իշխել են բազմաթիւ քաղաքակրթութիւններ՝ Սասանեան Պարսկաստանից, բիւզանդացիներից ու վրաց իշխաններից մինչեւ թուրք սելջուկներ, օսմաններ ու Ցարական Ռուսաստան: Թուրքական կայքը նաեւ նշել է Բագրատունեաց թագաւորական տոհմի մասին՝ չօգտագործելով, սակայն, նրանց հայ լինելու մասին յուշող որեւէ տեղեկութիւն:

اخبار مرتبط

  • Անիի Մայր Տաճար. Խօսող կոթողներ
    Անիի Մայր Տաճար. Խօսող կոթողներ

    Արեւմտեան Հայաստանի ճարտարապետական հզօր կոթողներից է Անիի Մայր Տաճարը։ Դարեր շարունակ այս սուրբ կոթողում լռութիւն է տիրել. ո՛չ պատարագ, ո՛չ մկրտութիւն, ո՛չ էլ հարսանիք։
    «1tv.am»-ի փոխանցմամբ՝ միջնադարում Անին անւանել են «1000 ու մի եկեղեցի», սակայն Մայր Տաճարը համարւել է բոլորի թագուհին, Կովկասի ճարտարապետութեան զարդը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։