Հա

Մշակոյթ

19/04/2018 - 09:50

Ֆրանսիահայ ռեժիսոր Ռոբէր Գեդիկեանը Կաննի 71-րդ կինոփառատօնի ժիւրիի անդամ է

Կաննի 71-րդ կինոփառատօնի կազմակերպիչները հրապարակել են ժիւրիի ամբողջական կազմը։ Այն կը գլխաւորի աւստրալիացի կինոաստղ Քէյթ Բլանշետը։

«alikonline.ir» - Կաննի 71-րդ կինոփառատօնի կազմակերպիչները հրապարակել են ժիւրիի ամբողջական կազմը։ Այն կը գլխաւորի աւստրալիացի կինոաստղ Քէյթ Բլանշետը։

Ֆրանսիահայ կինոռեժիսոր, սցենարիստ եւ պրոդիւսեր Ռոբէր Գեդիկեանը ներառւել է Կաննի 71-րդ կինոփառատօնի ժիւրիի կազմում։ Այդ մասին հաղորդւում է փառատօնի պաշտօնական կայքում։ Գրում է «armeniasputnik.am»-ը:

«Մարսէլում մեծացած Ռոբեր Գեդիկեանը գրաւել է քննադատների ուշադրութիւնը դեռ 80-ականներին։ Սակայն նրան մեծ յաջողութիւն է բերել «Մարիուս եւ Ժանետ» ֆիլմը»,- ասւում է հաղորդագրութիւնում։

Նրանից բացի ժիւրիի կազմում ընդգրկւել են ֆրանսիացի դերասանուհի Լէա Սէյդուն, ռուս կինոռեժիսոր Անդրէյ Զւեագինցեւը, կանադացի ռեժիսոր Դէնի Վիլնեւը, ամերիկեան դերասանուհի Քրիստէն Ստիւարտը, չինացի դերասան Չանգ Չէնը, Բուրունդիից երգչուհի Հաջա Նին եւ ամերիկեան սցենարիստ Աւա Դիւվէրնէյը։

Ժիւրին գլխաւորում է յայտնի աւստրալիացի դերասանուհի Քէյթ Բլանշետը։

Նշւում է, որ ժիւրի կազմում ներառւել են հինգ կին եւ չորս տղամարդ, որոնք ներկայացնում են եօթ երկրներ եւ հինգ մայրցամաքներ։

Այս տարի Կաննի կինոփառատօնը տեղի կունենայ մայիսի 8-19-ը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։