Հա

Մշակոյթ

21/04/2018 - 11:20

Հայուհին երկրորդ տեղն է զբաղեցրել «Sony World Photography Awards» լուսանկարչական մրցոյթում

Երեւանցի Անուշ Բաբաջանեանի «Երկւորեակները Կումասիից» շարքը երկրորդ հորիզոնականն է զբաղեցել 320 հազար աշխատանքների շարքում։

Հայ լուսանկարիչ Անուշ Բաբաջանեանը երկրորդ տեղն է զբաղեցրել «Sony World Photography Awards» հեղինակաւոր միջազգային մրցոյթում։

«alikonline.ir» - Երեւանցի Անուշ Բաբաջանեանի «Երկւորեակները Կումասիից» շարքը երկրորդ հորիզոնականն է զբաղեցել 320 հազար աշխատանքների շարքում։

Հայ լուսանկարիչ Անուշ Բաբաջանեանը երկրորդ տեղն է զբաղեցրել «Sony World Photography Awards» հեղինակաւոր միջազգային մրցոյթում։ Այդ մասին լուսանկարիչը յայտնեց «Sputnik» Արմենիային։

Լուսանկարչական մրցոյթին ներկայացրած նրա աշխատանքների շարքում պատկերւած են Կոտ դ'Իվուարի փողոցներում նստած երկւորեակները։

Անուշի խօսքով` երկւորեակ երեխաներին նկարելու գաղափարը պատահական է ծնւել։

«Ընկերոջս հետ զբօսնում էի Աբիջանի կենտրոնական փողոցներից մէկում, երբ մենք նկատեցինք երկւորեակ երեխաների։ Երեխաները նստած էին ճանապարհի երկու կողմերում իրենց մայրերի հետ եւ սպասում էին, որ անցորդներն ինչ-որ բան կը տան։ Նրանք շատ գեղեցիկ էին իրենց ազգային հագուստներով, եւ ես որոշեցի լուսանկարել նրանց»,- պատմեց Անուշը։

Աւելի ուշ նա իմացել է, որ Կոտ դ'Իվուարում եւ Արեւմտեան Աֆրիկայի մի շարք երկրներում շատերը հաւատում են, որ երկւորեակները հոգեւոր եւ առեղծւածային ուժ ունեն։ Երբ անհրաժեշտ է լուծել ինչ-որ խնդիր կամ պէտք են դրական փոփոխութիւններ, մարդիկ մօտենում են երկւորեակներին, նւիրատւութիւն են անում` յոյս ունենալով, որ նրանց ուժը կօգնի իրագործել երազանքները։

«Ինձ շատ հետաքրքրեց ինչ-որ առեղծվածային բանի հետ երկւորեակների կապի մասին այդ հաւատալիքը»,- ասաց նա։

Յիշեցնենք, որ մրցոյթում դիտարկւում էին 320 հազար լուսանկարներ աշխարհի աւելի քան 200 երկրից։ Մրցոյթի արդիւնքները յայտնի են դարձել ապրիլի 20-ին, մրցանակային աշխատանքների ամբողջական ցուցակին կարելի է ծանօթանալ մրցոյթի կայքում։ Անուշը խոստովանեց, որ պատւաւոր երկրորդ տեղը զբաղեցնելն անակնկալ է եղել եւ շնորհակալութիւն յայտնեց կազմակերպիչներին։

«Դժւար է ասել, թէ հէնց ինչն է դուր եկել ժիւրիի անդամներին։ Դա կարող է լինել երեխաների դէմքի խոր եւ ինտելիգենտ արտայայտութիւնը։ Ես չեմ կարող դատել, իւրաքանչիւրն իր համար ինչ-որ նոր բան է գտնում այդ շարքում»,- ասաց լուսանկարիչը։

Անուշը յաւելեց, որ շատ է աշխատում հայրենիքում եւ Արցախում, իսկ նրա վերջին նախագծերից մէկը նւիրւած է պատերազմի պատճառով Հայաստան եւ Արցախ տեղափոխւած սիրիահայերին։

«Sony World Photography Awards» մրցանակաբաշխութիւնը մի քանի բաժնից է բաղկացած` «Professional», «Open», «National Awards», «Youth», «Student Focus»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։