Հա

Մշակոյթ

26/04/2018 - 10:30

Շառլ Ազնաւուրի հոսպիտալացման պատճառը յայտնի է

Մեծ շանսոնիէ Շառլ Ազնաւուրի վիճակը, ում ինքնազգացողութիւնը ապրիլի 25-ին վատթարացել էր Սանկտ Պետերբուրգում համերգից առաջ ընթացող փորձի ժամանակ, բժիշկների մօտ մտավախութիւն չի առաջացնում: Այս մասին յայտնել են հանրայայտ երգչի շրջապատից:

«alikonline.ir» - Մեծ շանսոնիէ Շառլ Ազնաւուրի վիճակը, ում ինքնազգացողութիւնը ապրիլի 25-ին վատթարացել էր Սանկտ Պետերբուրգում համերգից առաջ ընթացող փորձի ժամանակ, բժիշկների մօտ մտավախութիւն չի առաջացնում: Այս մասին յայտնել են հանրայայտ երգչի շրջապատից: Փոխանցում է «news.am»-ը:

«Մաեստրոյի մէջքն էր բռնւել, ուստի ստիպւած էին համերգը չեղեալ համարել,- ասել է գործակալութեան ֆրանսիացի զրուցակիցը: - Բժիշկները հետազօտում են կատարել: Մեզ ասել են, որ դա մկանային ջղաձգում էր, այնպէս որ՝ սարսափելի ոչ մի բան չկայ»:

«Նա հիմա արդէն հիւրանոցում է, հանգստանում է»,- յաւելել է նա:

Ազնաւուրի շրջապատից յայտնել են, որ Սանկտ Պետերբուրգում կայանալիք համերգը տեղափոխւել է յաջորդ տարւայ ապրիլ, քանի որ երգչի այս տարւայ ժամանակացոյցում արդէն ազատ օրեր չկային: Սանկտ Պետերբուրգի համերգից յետոյ Ազնաւուրի ծրագրում ապրիլի 28-ին ելոյթ է նախատեսւած Մոսկւայի Կրեմլիան պալատում: Այս պահին համերգի հնարաւոր յետաձգման մասին ոչ մի տեղեկութիւն չկայ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։