Print this page
26/04/2018

Սպահանի հայկական եկեղեցին այցելութեան համար պարտադիր վայրերի ցուցակում է

Հնդկական զբօսաշրջային պորտալը թւարկել է Իրանի հիմնական տեսարժան վայրերը, որոնց շարքում յայտնւել է Սուրբ Ամենափրկիչ վանքի հայկական եկեղեցին։ 

«alikonline.ir» - Հնդկական զբօսաշրջային պորտալը թւարկել է Իրանի հիմնական տեսարժան վայրերը, որոնց շարքում յայտնւել է Սուրբ Ամենափրկիչ վանքի հայկական եկեղեցին։ Գրում է «armeniasputnik.am»-ը:

Հնդկական հեղինակավոր «Outlook» զբօսաշրջային կայքը Ս. Ամենափրկիչ վանքի հայկական եկեղեցին ներառել է զբօսաշրջային այցելութեան համար պարտադիր տեսարժան վայրերի ցանկում։

«Մինչ բոլորը խօսում են Իրանի` որպէս միջուկային գոծարքների մասին, մենք ցանկանում ենք յիշեցնել, թէ որքան հրաշալի է այդ երկիրն իր չբացայայտւած գանձարաններով եւ զարմանալիօրէն բարեհամբոյր մարդկանցով»,- գրում է կայքը` նշելով, որ որոշ վայրեր ուղղակի չի կարելի անուշադրութեան մատնել։

Պատմելով Սպահանի մասին` յօդւածի հեղինակը նշում է, որ «Սի-օ-սէ-պոլ» կամուրջն անցնելիս անպայման պէտք է մտնել Ջուլֆայի հայկական թաղամաս։

Այստեղ կարելի է այցելել 17-րդ դարում կառուցւած տաճար։ Եկեղեցու պատերը առատօրէն զարդարւած են բազմագոյն զարդանախշերով, ոսկեգոյն փորագրութեամբ եւ գեղարւեստական յախճասալիկներով։

«Հարեւանութեամբ գտնւող թանգարանում կարելի է տեսնել ցուցանմուշներ, որոնք յիշեցնում են Հայոց Ցեղասպանութեան մասին»,- նշւած է հրապարակման մէջ։

«Must see» ցուցակում նշւում են նաեւ Թեհրան, Եազդ, Շիրազ, Մասուլէ քաղաքները։

Իրանի պետական մշակութային կազմակերպութիւնները պատրաստւում են Սպահանի հայկական եկեղեցին ներառել ԻՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգութեան ցուցակում։ Երբ դա տեղի ունենայ, Սպահանի եկեղեցին կը դառնայ հին պարսակական հողում չորրորդ հայկական կրօնական շինութիւնը, որը ներառւած է այդ ցուցակում։

Յարակից լուրեր