Հա

Մշակոյթ

30/04/2018 - 12:00

Ճապոնիայի կառավարութիւնը Շառլ Ազնաւուրին «Ծագող արեւի» շքանշան է շնորհել

2018 թ. ապրիլի 29-ին Ճապոնիայի կառավարութիւնը յայտարարել է Գարնանային շքանշանի յանձնում 2018-ի օտարերկրացի դափնեկիրներին: Աշխարհրահռչակ շանսոնիէ Շառլ Ազնաւուրը արժանացել է «Ծագող արեւի» շքանշանին: 

«alikonline.ir» - 2018 թ. ապրիլի 29-ին Ճապոնիայի կառավարութիւնը յայտարարել է Գարնանային շքանշանի յանձնում 2018-ի օտարերկրացի դափնեկիրներին: Նրանց թւում աշխարհրահռչակ շանսոնիէ Շառլ Ազնաւուրը արժանացել է «Ծագող արեւի» շքանշանի՝ Ճապոնիայում երաժշտութեան զարգացման եւ Ճապոնիայի եւ Ֆրանսիայի միջեւ բարեկամութեան ամրապնդման գործում իր ներդրման համար:

Այս մասի յայտնում են Հայաստանում Ճապոնիայի դեսպանութիւնից։ Տեղեկացնում է «tert.am»-ը:

«Շառլ Ազնաւուրը, ով նաեւ Շւէյցարիայում ՀՀ դեսպանն է, ակտիւ երաժշտական գործունէութիւն է ծաւալում արտասահմանում, այդ թւում՝ Ճապոնիայում:

Հայաստանում Ճապոնիայի դեսպանութիւնն իր ջերմ շնորհաւորանքն է յղում նրան շքանշանը ստանալու առթիւ»,- ասւում է հաղորդագրութիւնում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։