Հա

Մշակոյթ

30/04/2018

«System of a Down»-ի գիթառահարը Ցեղասպանութեանը նւիրւած երգ է ներկայացրել

Աշխարհահռչակ «System of a Down» ռոք խմբի գիթառահար Դարոն Մալաքեանը, որը պատրաստւում է յուլիսին նոր ալբոմի դուրս գալուն, ներկայացրել է Հայոց Ցեղասպանութեանը նւիրւած երգ:

«alikonline.ir» - Աշխարհահռչակ «System of a Down» ռոք խմբի գիթառահար Դարոն Մալաքեանը, որը պատրաստւում է յուլիսին նոր ալբոմի դուրս գալուն, ներկայացրել է Հայոց Ցեղասպանութեանը նւիրւած երգ:

Ինչպէս նշում է «Ասպարէզ»-ը, «Lives» («Կեանքեր») կոչւող երգը նոր ալբոմի սինգլն է:

«Ես հայ եմ, ուստի՝ ցանկացայ ինչ-որ բան անել հայ ժողովրդի համար: Երգն այն հպարտութեան մասին է, որը զգում ես՝ տեսնելով Ցեղասպանութիւնը վերապրած ժողովրդին: Այն միայն հայ ժողովրդի համար չէ: Այն նւիրւած է ցանկացած մէկին, որի ժողովուրդը նման տանջանքի միջից է անցել»,- «Rolling Stone» ամսագրի հետ զրոյցում ասել է Մալաքեանը:

Գիթառահարը մանրամասնել է, որ «iTunes»-ում երգի գնումից ստացւած հասոյթի կէսը կը տրամադրւի բարեգործութեանը՝ Արցախի համար առաջին բուժօգնութեան պարագաների գնմանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։