Հա

Մշակոյթ

09/05/2018 - 10:40

Հայաստանը չանցաւ «Եւրոտեսիլ 2018»-ի եզրափակիչ փուլ

Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայացաւ «Եւրոտեսիլ 2018» երգի միջազգային մրցոյթի առաջին կիսաեզրափակիչը։ Հայաստանի ներկայացուցիչ Սեւակ Խանաղեանը չանցաւ եզրափակիչ փուլ: 

«alikonline.ir» - Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայացաւ «Եւրոտեսիլ 2018» երգի միջազգային մրցոյթի առաջին կիսաեզրափակիչը։ Տեղեկացնում է «tert.am»-ը:

Եզրափակիչ անցնելու համար պայքարեցին 19 երկիր։ Առաջին կիսաեզրափակիչի արդիւնքներով եզրափակչում են Աւստրիան, Էստոնիան, Իսրայէլը, Կիպրոսը, Լիտւան, Չեխիան, Բուլղարիան, Ալբանիան, Ֆինլանդիան եւ Իռլանդիան։

Հայաստանի ներկայացուցիչ Սեւակ Խանաղեանը չանցաւ եզրափակիչ փուլ: Սեւակ Խանաղեանի հետ բեմում ելոյթ ունեցան 5 բեք-վոկալիստ, որոնց անձամբ Սեւակն էր ընտրել։ Նրանք էին՝ Մնաց Խանաղեանը, Սեւակ Մուսախանեանը, Մոնիկա Մանուչարովան, Ջուլիետա Գրիգորեանը եւ Արեւիկ Գրիգորեանը։ Սեւակն առաջին անգամ մրցոյթին ներկայացրեց ամբողջութեամբ հայալեզու երգ` «Քամին»։

Նշենք, որ մայիսի 10-ին կը կայանայ մրցոյթի երկրորդ կիսաեզրափակիչը, իսկ 12-ին` եզրափակիչը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։