Հա

Մշակոյթ

15/05/2018

Շառլ Ազնաւուրը դուրս է գրւել հիւանդանոցից

Աշխարհահռչակ շանսոնիէ Շառլ Ազնաւուրը դուրս է գրւել հիւանդանոցից:

«alikonline.ir» - Աշխարհահռչակ շանսոնիէ Շառլ Ազնաւուրը դուրս է գրւել հիւանդանոցից: Այդ մասին ըստ «tert.am»-ի՝յայտնում է «France Info» գործակալութիւնը:

Օրերս հաղորդւել էր, որ Ազնաւուրը շտապ հոսպիտալացւել է Ֆրանսիայում՝ ձեռքը կոտրելու պատճառով: 93-ամեայ երգիչն ընկել է Ֆրանսիայի հարաւ-արեւելքում գտնւող իր տանը եւ կոտրել ձեռքը:

Բժիշկները նշել են, որ Ազնաւուրի մօտ կայ ուսոսկրի ճաք, նրա կեանքին ոչինչ չի սպառնում:

Բժիշկը բեկակալ է դրել շանսոնիէի ձախ ուսին: Ազնաւուրը պէտք է այն կրի մինչեւ մայիսի վերջ:

Ճապոնիայում եւ Ուզբեկստանում երգչի՝ այս ամիս կայանալիք համերգները հետաձգւել են:

Շառլ Ազնաւուրը վերսկսելու է իր շրջագայութիւնը յունիսի 5-ին:

Ապրիլին հաղորդւել էր, որ Ազնաւուրը հոսպիտալացւել է Սանկտ Պետերբուրգում։ 93-ամեայ շանսոնէի ինքնազգացողութիւնը վատացել էր համերգի փորձի ժամանակ: Երգչի համար շտապօգնութիւն է կանչւել, որից յետոյ «Օկտեաբրսկի» համերգասրահում նախատեսւած համերգը հետաձգւել է մեկնարկից մէկ ժամ առաջ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։