Հա

Մշակոյթ

16/05/2018

Ֆերդոսիի աննման ժառանգութիւնը. Մեծարւեց հեքիմը

Մայիսի 15-ը, Իրանի օրացոյցում հռչակւել է մեծագոյն բանաստեղծ Հաքիմ Աբոլղասեմ Ֆերդոսիի մեծարման օր: Երէկ, դա առիթ էր մէկ անգամ եւս մտորելու եւ տարաբնոյթ միջոցառումներով հանրութեան ուշադրութիւնը սեւեռել դէպի գիրն ու գրականութիւնը, եւ հերթական անգամ կարեւորելու Ֆերդոսիի նշանակութիւնն ու դերը համաշխարհային գրականութեան վրայ:

«alikonline.ir» - Մայիսի 15-ը, Իրանի օրացոյցում հռչակւել է մեծագոյն բանաստեղծ Հաքիմ Աբոլղասեմ Ֆերդոսիի մեծարման օր: Երէկ, դա առիթ էր մէկ անգամ եւս մտորելու եւ տարաբնոյթ միջոցառումներով հանրութեան ուշադրութիւնը սեւեռել դէպի գիրն ու գրականութիւնը, եւ հերթական անգամ կարեւորելու Ֆերդոսիի նշանակութիւնն ու դերը համաշխարհային գրականութեան վրայ:

Այս առիթով «ԻՌՆԱ» գործակալութեան հրաւիրած կլոր սեղանի ընթացքում երեք հետազօտողներ՝ Մահմուդ Ջաաֆարի Դեհղին, Անդրանիկ Սիմոնեանը եւ Անդրէ Գալստեանը քննարկել են «Շահնամէ»-ի ազդեցութիւնը իրանական իմաստութեան, պարսկերէն լեզւի եւ համաշխարհային գրականութեան վրայ:

Միջոցառման մասնակիցները հանդէս են եկել բովանդակութեան, սիմւոլիկ դրսեւորումների եւ «Շահնամէ»-ի իւրայատկութիւնների վերաբերեալ ծաւալուն ելոյթներով:

Աւանդական լեզուների ու մշակոյթի դասախօս, իրանագիտութեան միութեան նախագահ Մահմուդ Ջաաֆարի Դեհղին իր ելոյթի ժամանակ յատուկ կարեւորել է Շահնամէի դերը իրանական իմաստութեան վրայ:

Ազատ համլսարանի հայերէն լեզւի եւ գրականութեան ամբիոնի վարիչ դոկտ. Անդրանիկ Սիմոեանը խօսել է Ֆերդոսիի գրական ժառանգութեան մեծագոյն արժանիքների մասին՝ նրան համեմատելով Շէյքսպիրի հետ, ընդգծելով. «Ֆերդոսին իրանական գրականութեանը տւել է շունչ եւ ոգի»:

Հետազօտող Անդրէ Գալստեանի կարծիքով էլ ակնյայտ է Ֆերդոսի ազդեցութիւնն Իրանական գրականութեան՝ ընդհանրապէս, իսկ դիւցազներգութեան վրայ՝ յատկապէս:

Գալստեանի կարծիկով բանաստեղծի աւանդը չի սահմանափակւում միայն գրական գործունէութեամբ, այլ նպաստել է ե՛ւ Իրանի ե՛ւ համաշխարհային ամենատարբեր ոլորտների զարգացմանը: Նա յստակեցրել է որ Համամարդկային արժէք ներկայացնող բանաստեղծի ժառանգութիւնը ներշնչման աղբիւր է եղել թէ՛ Լորիս Ճգնաւորեանի թ՛է Անդրէ Սեւրուգինի համար:

Անդրէ Գալսեանն վերջում ընդգծել է. «Քիչ է ուսումնասիրւել Ֆերդոսիի թողած աւանդն արւեստի այլ ոլորտնելում, քանի որ այն խտացնում է հեքիմի ստեղծագործական խառնւածքի լաւագոյն կողմերը, որը պէտք է ուսումնասիրել ու ճիշտ դասակարգել»:

Յարակից լուրեր

  • Երեւանում մեծարել են Ֆերդոսուն
    Երեւանում մեծարել են Ֆերդոսուն

    Ֆերդոսու եւ պարսկերէն լեզւի մեծարման օրւայ կապակացութեամբ, երէկ՝ մայիսի 16-ին Երեւանում կազմակերպւել է գիտական յատուկ նիստ:

  • Այսօր Ֆերդոսիի մեծարման օրն է
    Այսօր Ֆերդոսիի մեծարման օրն է

    Այսօր, օրդիբեհեշթի 25-ն է, Իրանի նշանաւոր բանաստեղծ, իրանական գրականութեան անհասանելի գագաթներից մէկի, հռչակաւոր «Շահնամէ» պոէմի հեղինակ Ֆերդովսիի մեծարման օրը:

  • «Ալիք»-ի 85-ամեայ անխափան երթը
    «Ալիք»-ի 85-ամեայ անխափան երթը

    Յարգանք Ձեզ, որ կարող էք այսպիսի պատւով եւ շուքով տօնել «Ալիք» օրաթերթի հիմնադրման 85-ամեակը: Գնահատելի է մտայղացումը եւ գործադրումը հայկական մեդիայի ներկայացուցիչներին մասնակից դարձնելու «Ալիք»-ի 85-ամեակի տօնակատարութեան եւ Հ.Մ.Ա.Կ.-ի 48-րդ Համահայկական խաղերի շքեղ բացման արարողութեանը:

  • Անդրէ Գալստեանն երկրի մասշտաբում գերազանց տնօրէնների ցանկում է
    Անդրէ Գալստեանն երկրի մասշտաբում գերազանց տնօրէնների ցանկում է

    Ուրախութեամբ տեղեկացանք, որ համայնքիս երիտասարդ մասնագէտ Անդրէ Գալստեանը վարչական տնօրինման բնագաւառում երկրում յաջող դիրքի է արժանացել: Յիշեալի մասին ընթերցողին իրազեկ պահելու նպատակով ներկայացնում ենք կատարւած զրոյցը:

  • Շնորհաւորանք
    Շնորհաւորանք

    Սիրելի դոկտ. Կարէն Խանլարեան,
    Շնորհաւորում եմ Ձեր ընտրութիւնը, որպէս Իրանի Իսլամական Հանրապետութեան 10-րդ խորհրդարանի՝ Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։