Հա

Մշակոյթ

20/05/2018 - 10:00

Կանն աւարտւեց

Երէկ՝ Ֆրանսիայում աւարտւեց Կաննի 71-րդ կինոփառատօնը: «Ոսկէ արմաւենու ճիւղ»-ի համար այս տարի պայքարեցին աւելի քան 20 ֆիլմ: Հիմնական մրցոյթի ժիւրիի նախագահն էր աւստրալացի դերասանուհի Քէյթ Բլանշետը, որն էլ բացել էր փառատօնն ամերիկացի ռեժիսոր Մարտին Սկորսեզէի հետ միասին:

«alikonline.ir» - Երէկ՝ Ֆրանսիայում աւարտւեց Կաննի 71-րդ կինոփառատօնը: «Ոսկէ արմաւենու ճիւղ»-ի համար այս տարի պայքարեցին աւելի քան 20 ֆիլմ: Հիմնական մրցոյթի ժիւրիի նախագահն էր աւստրալացի դերասանուհի Քէյթ Բլանշետը, որն էլ բացել էր փառատօնն ամերիկացի ռեժիսոր Մարտին Սկորսեզէի հետ միասին:

Երէկ գիշեր, պարզ դարձաւ կինոփառատօնի ոսկէ արմաւենու դափնեկիրը, այն բաժին հասաւ «Խանութի գողեր» ֆիլմի ճապոնացի ռեժիսոր Խիրոկաձու Կորեդային:

Ֆիլմը պատմում է աղքատ ճապոնացի բանւորի ընտանիքի մասին, որը գոյատեւում է միայն տատիկի թոշակի հաշւին, ինչի պատճառով որոշ բարեկամներ խանութներում գողութիւններ են կատարում:

Ըստ նշանակութեան երկրորդ պարգեւը՝ Գրան Պրին, ստացաւ Սպայկ Լին «Կլանի սեւ անդամ» ֆիլմի համար:

Ադամ Դրայւերի եւ Ջոն Դէեւիդ Վաշինգթոնի մասնակցութեամբ Ֆիլմը ("BlacKkKlansman") պատմում է սեւամորթ ոստիկանի մասին, որը 1970-ականների սկզբին դառնում է Կու-կլուկս կլանի անդամ:

Կաննի 71-րդ կինօ փառատօնի ժիւրիի մրցանակին արժանացաւ Նադին Լաբակիի «Կապերնաում» դրաման: Այն պատմում է Զէյն անունով տղայի մասին, որը ապրում է աղքատ ընտանիքում: Նա որոշում է դատի տալ իր ծնողներին իրեն լոյս աշխարհ բերելու համար:

Տղամարդու լաւագոյն դերակատարում անւանակարգում յաղթեց  իտալացի Մարչելօ Ֆոնտէն՝ «Դոգմէն» ֆիլմում դերի համար:

Յիշեցնենք որ, այս տարի ընդհանուր առմամբ, ժիւրիի կազմում ընդգրկւած էին 5 կին եւ 4 տղամարդ՝ 5 մայրցամաքից:

Յարակից լուրեր

  • Անահիտ Աբադի «Եւա»-ն կարող է յայտնւել «Կանն»-ում
    Անահիտ Աբադի «Եւա»-ն կարող է յայտնւել «Կանն»-ում

    Իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի նկարահանած «Եւա» ֆիլմի աշխատանքները կաւարտւեն մինչ գարուն: Նախատեսւում է, որ այն կը մասնակցի «Կանն»-ի միջազգային կինոփառատօնին:

  • Արմաւենու երկու ոսկէ ճիւղ՝ «Ֆորուշանդէ»-ին
    Արմաւենու երկու ոսկէ ճիւղ՝ «Ֆորուշանդէ»-ին

    Իր աշխատանքներն աւարտեց «Կանն»-ի 69-րդ կինոփառատօնը, որի ընթացքում մեծ յաջողութիւն ունեցաւ իրանցի օսկարակիր ռեժիսոր Ասղար Ֆարհադիի նոր ֆիլմը՝ «Ֆորուշանդէ»-ն:
    «Ֆորուշանդէ»-ն արժանացաւ՝ «Ոսկէ արմաւենի» երկու մրցանակի՝ լաւագոյն սցենար եւ լաւագոյն տղամարդ դերասան՝ Շահաբ Հոսէյնիին:

  • Ատոմ Էգոյեանի «Գերուհին» ֆիլմը կինովարձոյթում կը յայտնւի օգոստոսին
    Ատոմ Էգոյեանի «Գերուհին» ֆիլմը կինովարձոյթում կը յայտնւի օգոստոսին

    Կանադահայ ռեժիսոր եւ սցենարիստ Ատոմ Էգոյեանի «Գերուհին» («The Captive») կինոնկարը համաշխարհային կինովարձոյթում կը յայտնւի օգոստոսի 21-ից: Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, վկայակոչելով vokrug.tv կայքը, «Ego Film Arts»-ի եւ «The Film Farm»-ի համատեղ ջանքերով ստեղծւած կինոնկարն արդէն իսկ ցուցադրւել է այս տարւայ Կաննի 67-րդ կինոփառատօնին:

  • Լեւոն Մութաֆեան.- ««Նռան գոյնը» Կաննում որպէս ուկրայնական ֆիլմ ներկայացնելով՝ ուկրայնացիները փորձել են պատժել հայերին»
    Լեւոն Մութաֆեան.- ««Նռան գոյնը» Կաննում որպէս ուկրայնական ֆիլմ ներկայացնելով՝ ուկրայնացիները փորձել են պատժել հայերին»

    Արւեստաբան Լեւոն Մութաֆեանը դատապարտում է ուկրայնացի կինոգործիչների Սերգէյ Փարաջանովի «Նռան գոյնը» Կաննի միջազգային կինոփառատօնում որպէս ուկրայնական ֆիլմ ներկայացնելու փաստը:
    «Ուկրայնացի կինոգործիչների այս քայլի մէջ ես առաջին հերթին քաղաքական ենթատեքստ եմ տեսնում: Շատ լաւ յիշում ենք, որ Հայաստանը չաջակցեց Ուկրայինային եւ անցաւ Ռուսաստանի կողմը:

  • Փարիզում կը կայանայ Շուշիի մասին պատմող «Աւերակների շշուկը» ֆիլմի առաջին ցուցադրութիւնը
    Փարիզում կը կայանայ Շուշիի մասին պատմող «Աւերակների շշուկը» ֆիլմի առաջին ցուցադրութիւնը

    Փարիզի «Սենթ Անդրէ դեզ Ար» կինոսրահում կը սկսւի Լիլիան Դը Քերմատէքի «Աւերակների Շշուկը» գեղարւեստական-վաւերագրական ֆիլմի ցուցադրութիւնը: «Նուվէլ դ՛Արմենի»-ին յայտնել է, որ ֆիլմի պատմութիւնը հետեւեալն է. ալիւր տեղափոխող բեռնատարը մոլորւում է Կովկասում եւ յայտնըւում է Շուշիում, որտեղ հացի փուռ չկայ. ինչո՞ւ չօգտւել առիթից եւ փուռ չբացել: Երաժշտական դպրոցի տնօրէն Արաքսեանը, դպրոցի ուսուցչուհի Արսինէն եւ մի քանի բնակիչներ մասնակցում են ծրագրին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։