Հա

Մշակոյթ

21/05/2018 - 09:40

Կեսարիայի Սբ․ Աստւածածին հայկական եկեղեցին կը վերածւի գրադարանի

Ներկայիս Թուրքիայի Կայսերի (պատմական Կեսարիա) քաղաքում գտնւող Սուրբ Մարիամ Աստւածածին հայկական եկեղեցին կը վերածւի գրադարանի։ Կայսերիի քաղաքապետարանն արդէն սկսել է եկեղեցու շինութեան վերանորոգման-վերականգնման աշխատանքները։ Օսմանեան ժամանակաշրջանին պատկանող այս կառոյցը նախկինում տարբեր ժամանակահատւածներում ծառայեցւել է որպէս ոստիկանական բաժանմունք եւ մարզասրահ։ 

«alikonline.ir» - Ներկայիս Թուրքիայի Կայսերի (պատմական Կեսարիա) քաղաքում գտնւող Սուրբ Մարիամ Աստւածածին հայկական եկեղեցին կը վերածւի գրադարանի։ Կայսերիի քաղաքապետարանն արդէն սկսել է եկեղեցու շինութեան վերանորոգման-վերականգնման աշխատանքները։ Օսմանեան ժամանակաշրջանին պատկանող այս կառոյցը նախկինում տարբեր ժամանակահատւածներում ծառայեցւել է որպէս ոստիկանական բաժանմունք եւ մարզասրահ։ Այս մասին գրում է «ermenihaber.am»-ը՝ յղում անելով «DHA» թուրքական լրատւական գործակալութեանը:

Թուրքական մամուլի հաւաստմամբ՝ եկեղեցու պատերին առկայ զարդաքանդակները, որմնանկարներն ու գրութիւնները, որոնք աւելի վաղ կատարւած աշխատանքների ժամանակ ծածկւել էին գաջի շերտով, այժմ յատուկ մանրակրկիտ ջանքերով կրկին մաքրւել, բացւել են։

Յայտնի է, որ քաղաքապետարանը որոշում է կայացրել՝ հայկական եկեղեցին 24 ժամ գործող քաղաքային գրադարան դարձնելու վերաբերեալ։ Աշխատանքները նախատեսւում է աւարտել մինչեւ տարեվերջ։ Գրադարանի վերածւած եկեղեցում կը լինի ինչպէս աւանդական գրքերից, այնպէս էլ ժամանակակից էլեկտրոնային գրքերից օգտւելու հնարաւորութիւն։

Կայսերիի քաղաքապետ Մուստաֆա Չելիքի խօսքով՝ Թուրքիայի տարածքում մինչ օրս գրադարանի վերածւած եկեղեցի դեռ չի եղել։ Ամէն դէպքում, նպատակ է դրւել կառոյցը վերականգնել ըստ իր նախնական տեսքի։ Ենթադրւում է, որ վերակառուցման, կահաւորման ու գրքերի արխիւ ստեղծելու համար շուրջ 6-8 մլրդ. թուրքական լիրա կը ծախսւի։

Աւելի վաղ եկեղեցում իրենց կրօնական արարողութիւններն իրականացնելու համար Կեսարիայի բողոքական համայնքը դիմել էր՝ եկեղեցին իրենց յանձնելու խնդրանքով: Ստամբուլի բողոքական եկեղեցին դիմում էր ներկայացրել Կեսարիայի քաղաքապետարանին, քանի որ Կեսարիայի բողոքական համայնքը աղօթատեղի չունի: Բողոքական եկեղեցու դիմումը, սակայն, մերժւել էր:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։