Հա

Մշակոյթ

21/05/2018 - 13:10

Էդ Շիրանը գլխաւոր պարգեւին է արժանացել «Billboard Music Awards» մրցանակաբաշխութեանը

Բրիտանացի հեղինակ-կատարող Էդ Շիրանն անցեալ տարւայ արդիւնքներով «Billboard Music Awards» ամերիկեան երաժշտական մրցանակի դափնեկիրն է դարձել «Լաւագոյն արտիստ» գլխաւոր կատեգորիայում: Հեղինակաւոր պարգեւի յանձնման 25-րդ արարողութիւնը տեղի է ունեցել մայիսի 20-ին Լաս-Վեգասում (Նեւադայի նահանգ) եւ հեռարձակւել է «NBC» հեռուստաալիքի ուղիղ եթերով:

 

«alikonline.ir» - Բրիտանացի հեղինակ-կատարող Էդ Շիրանն անցեալ տարւայ արդիւնքներով «Billboard Music Awards» ամերիկեան երաժշտական մրցանակի դափնեկիրն է դարձել «Լաւագոյն արտիստ» գլխաւոր կատեգորիայում: Հեղինակաւոր պարգեւի յանձնման 25-րդ արարողութիւնը տեղի է ունեցել մայիսի 20-ին Լաս-Վեգասում (Նեւադայի նահանգ) եւ հեռարձակւել է «NBC» հեռուստաալիքի ուղիղ եթերով: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Ընդամենը Շիրանը, որը չի կարողացել անձամբ ներկայ լինել միջոցառմանը, այս տարի անւանակարգւած էր 15 պարգեւի համար: Դրանցից նա ստացել է վեցը, ներառեալ «Լաւագոյն կատարող», «Լաւագոյն երգը՝ ռադիոյով» եւ ««Billboard Hot 100» չարթի լաւագոյն կատարողը» անւանակարգերը:

Նաեւ 15 կատեգորիաներում ներկայացւած են եղել ամերիկացի ռեփեր Քենդրիք Լամարը եւ նրա հայրենակից Բրունո Մարսը: Լամարը պարգեւն ստացել է, մասնաւորապէս, «Լաւագոյն ռեփ-կատարող» եւ ««Billboard 200» չարթի լաւագոյն ալբոմը» («DAMN» սկաւառակ) անւանակարգերում: Մարսը, ի թիւս ուրիշներ, նշւել է որպէս լաւագոյն կատարողը ռիթմ-ն-բլիւզ ոճում, ինչպէս նաեւ արձանիկներ է ստացել այդ ժանրում լաւագոյն ալբոմի (24K Magic) եւ լաւագոյն երգի (That՚s What I Like) համար:

Տարւայ արդիւնքներով լաւագոյն կին կատարող է ճանաչւել ամերիկացի փոփ-աստղ Թէյլոր Սւիֆթը: «Լաւագոյն ռոք-կատարող» անւանակարգում պարգեւն ստացել է «Imagine Dragons» կոլեկտիւը: Նոյն այս խումբն է յաղթանակ տարել «Լաւագոյն ռոք-ալբոմ» (Evolve) եւ «Լաւագոյն ռոք-երգ» (Believer) կատեգորիաներում: «Billboard Hot 100» չարթի լաւագոյն երգի համար պարգեւն ստացել է պուերտոռիկացի երգիչներ Լուիս Ֆոնսիի եւ Դեդի Եանկիի «Despacito» կոմպոզիցիան, որը ձայնագրւել է Ջասթին Բիբերի մասնակցութեամբ: «Billboard Music Awards» ամենամեայ մրցանակը «Billboard» երաժշտական հանդէսի կողմից հիմնւել է 1989 թւականին: Պարգեւների յանձնման առաջին արարողութիւնը կայացել է մէկ տարի անց: «Grammy»-ի եւ «American Music Awards»-ի հետ մէկտեղ այն մտնում է ԱՄՆ-ի առաջատար երաժշտական մրցանակների եռեակի մէջ, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։